SHOPS
  • All
  • Carrefour
  • FOOD COURT
  • SHOPS
 
Մարկ Մենսոն "Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը'" Bookinist

Մարկ Մենսոն "Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը'" Bookinist

4,800 ֏
Իր նոր գրքով Մենսոնն անխուսափելի սխալներից անցում է կատարում իրար հաջորդող պատուհասներին: Սուզվելով հոգեբանական հետազոտությունների ավազանը, ուսումնասիրելով իմաստուններին՝ Պլատոն, Նիցշե և Թոմ Ուեյթ, նա քանդուքարափ է անում կրոնն ու քաղաքականությունը, այն ուղիները, որոնք այդ  երկուսը միանման են դարձնում: Նա ուսումնասիրում է փողի հետ մեր հարաբերությունները, ժամանցը, համացանցը: Պարզում է, թե ինչպես կարող է որևէ բանի չարաշահումը մեզ ողջ-ողջ կուլ տալ: Նա տալիս է հավատի, երջանկության, ազատության բացատրությունները:
 
 
   Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, երբ ամեն ինչ հրաշալի է: Մարդիկ ավելի ազատ են, ավելի առողջ և հարուստ, քան իրենցից առաջ՝ մարդկության պատմության բոլոր փուլերում: Բայց թվում է, թե ամեն ինչ անդառնալիորեն վատացել է՝ մոլորակը տաքանում է, կառավարությունները տապալվում են, տնտեսությունը՝ քանդվում, բոլորը Twitter-ում նեղսրտում են:

 

   Պատմության այս ժամանակահատվածում, երբ ունենք տեխնոլոգիաներ, կրթություն, հաղորդակցություն, որոնց մասինմեր նախնիները կարող էին միայն երազել, մեկ է, շատերը շարունակում են անհույս վիճակում մնալ: Ի՞նչ է կատարվում: Միայն մի մարդ է կարող մի բառով նկարագրել այս ամենը՝ Մարկ Մենսոնը: Նա 2016-ին հրատարակեց «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, որը փայլուն նկարագրեց այն մտահոգությունները, որոնք ներթափանցում են մեր կյանք: Նա ցույց տվեց, որ տեխնոլոգիաների պատճառով տարածվել է այն մեծագույն սխալը, թե աշխարհը մեզ պարտական է: Մեր մշակույթն էլ է մեզ համոզել դրանում: Եվ ամենավատն այն է, որ երջանկության հասնելու անհագ ծարավն իրականում մեզ ավելի դժբախտ է դարձրել: Եվ այդ ամենի «նուրբ արվեստը» դարձավ մարտահրավեր. ընտրիր տառապանքդ, որպեսզի կենտրոնանաս ու գտնես այն ցավը, որին ուզում ես դիմակայել: Ու գրվեց մի գիրք, որը դարձավ միջազգային ֆենոմեն, վաճառվեց միլիոնավոր օրինակներով ու 13 երկրում դարձավ № 1 բեսթսելլերը: 

Հեղինակ՝ Մարկ Մենսոն

 Լեզու՝ հայերեն

 

 

Customer reviews
Evaluations will be activated after verification.
Your rating *
Username E-Mail *
Comment