SHOPS
  • All
  • Carrefour
  • FOOD COURT
  • SHOPS
 
Կրեմլի ամբողջ շքախումբը Newmag

Կրեմլի ամբողջ շքախումբը Newmag

5,800 ֏

Հեղինակ՝ Միխայիլ Զիգար

Օրիգինալ անունը` Вся кремлевская рать

Լեզու՝ Հայերեն

Կազմ՝ կոշտ

Էջերի քանակ՝ 468

Հրատարակչություն՝ Newmag

Չափսեր՝ 16x24

Այս գիրքը ներկայացնում է Ռուսաստանի ժամանակակից պատմությունը՝ Վլադիմիր Պուտինի կառավարման շրջանը (2000-15)։ Գրքի հիմքում փաստաթղթեր են, բաց աղբյուրներ ու տասնյակ բացառիկ հարցազրույցներ։ Մեկտեղված փաստերի, իրադարձությունների, ինտրիգների ու հերոսների կարծիքների շնորհիվ լիարժեք է դառնում Կրեմլի ներքին կյանքի պատկերը, պարզ է դառնում Վլադիմիր Պուտինի կառավարման տրամաբանությունը։ Գրքում հավաքված են բացառիկ, նախկինում չհրապարակված փաստեր, հարցազրույցներ Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտումներ անել Ռուսաստանի նախագահի կայացրած որոշումների իրական պատճառների մասին։ 

Միխայիլ Զիգարը (ծնվ. 1981 թ.) ռուս գրող ու լրագրող է։ 2000-ականներին եղել է Коммерсантъ թերթի ռազմական թղթակիցը, լուսաբանել զինված հակամարտություններն Իրաքում, Լիբանանում, Պաղեստինում, Սուդանում, Ուզբեկստանում և այլ վայրերում։ 2010-15 թթ. եղել է Дождь հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը։ Ստեղծել է «1917.Ազատ պատմություն» և «1968. Digital» նախագծերը: 2018-ին արժանացել է «Լուսավորիչ» մրցանակի։ 3 գրքի հեղինակ է։ «Կրեմլի ամբողջ թիկնազորը» գրել է 2015-ին։ Թարգմանվել է 10-ից ավելի լեզուներով: Վաճառվել է ավելի քան 100 հազար օրինակ, Ռունետի «Գրքի մրցանակի» կրկնակի դափնեկիր է, Լավագույն բեսթսելլեր ու թվային գիրք:

 

 

Customer reviews
Evaluations will be activated after verification.
Your rating *
Username E-Mail *
Comment