SHOPS
  • All
  • Carrefour
  • FOOD COURT
  • SHOPS
 
Սիմոն Newmag

Սիմոն Newmag

4,800 ֏

Հեղինակ՝ Նարինե Աբգարյան

Օրիգինալ անունը` Симон

Լեզու՝ Հայերեն

Կազմ՝ կոշտ

Էջերի քանակ՝ 380

Հրատարակչություն՝ Newmag

Չափսեր՝ 14.5x22.3

Հայկական փոքրիկ գյուղաքաղաքում՝ Բերդում, մահանում է որմնադիր Սիմոնը: Նա երկար կյանք է ապրել, վայելել է շրջապատի հարգանքը և հայտնի եղել սիրային արկածներով: Սիմոնը շատ էր սիրում կանանց։ Յուրաքանչյուր նոր սիրավեպի տրվում էր անմնացորդ, հրապուրվում էր, աստվածացնում, խանդում, բայց կարողանում էր արժանապատվորեն հրաժեշտ տալ: Սա է պատճառը, որ թաղմանը հանդիպում են նրա սիրելի կանայք՝ պճնված Սև-Մուշեղանց Սոֆյան, Ամերիկայից որդիների ուղարկած հագուստով Թևոսանց Էլիզան, քիթը տնկած Բոչկանց Սուսաննան, դստերը Ռուսաստանում բարեհաջող ամուսնացրած Որբևայրի Սիլվան և, իհարկե, Սիմոնի օրինական կինը՝ Մելանյան, որը տարիներ շարունակ համբերատար դիմացել էր ամուսնու սիրառատ բնավորությանն: Այս բոլոր կանայք շատ տարբեր են, բայց շուտով պարզ է դառնում, որ նրանց ավելի շատ բան է միավորում, քան ուղղակի նույն տղամարդուն սիրելը, և որ յուրաքանչյուրի համար Սիմոնի հետ հանդիպումը բախտորոշ է եղել: 

Նարինե Աբգարյանն (ծնվ.1971 թ.) ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտ (այժմ՝ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարան)։ 1993-ից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ 40 տարեկանում գրել է «Մանյունյա» գիրքը, որը նրան ճանաչում է բերել։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական «Տարվա ձեռագիր» մրցանակի դափնեկիր։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը հրատարակել է 2015-ին։ Գիրքը թարգմանվել է ավելի քան 15 լեզուներով։

Customer reviews
Evaluations will be activated after verification.
Your rating *
Username E-Mail *
Comment