SHOPS
  • All
  • Carrefour
  • FOOD COURT
  • SHOPS
 
Զիդան. երկու կյանք Newmag

Զիդան. երկու կյանք Newmag

5,800 ֏

Հեղինակ՝ Ժան-Ֆիլիպ և Պատրիկ Ֆոր

Օրիգինալ անունը` Les deux vies de Zidane

Լեզու՝ Հայերեն

Կազմ՝ կոշտ

Էջերի քանակ՝ 468

Հրատարակչություն՝ Newmag

Չափսեր՝ 14.5x22.3

Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» և դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։ Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ «Ռեալ Մադրիդի» մարզիչը և ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ Գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետևում կանգնած իրական մարդուն։

Ժան-Ֆիլիպը Nice-Matin օրաթերթի Կաննի խմբագրության նախկին լրագրող է։ Նա Զինեդին Զիդանին ճանաչել է, երբ ֆուտբոլիստն առաջին քայլերն էր անում Կաննի սպորտային ասոցիացիայում: Նա ականատեսն է երազանքի թիմի ձևավորման, որի անդամ է եղել Զիդանը 2005-06 թվականներին: Պատրիկ Ֆորը «Ֆրանսպրես» գործակալության Մադրիդի 5 տարվա թղթակիցն է: Նա կանոնավոր շփումներ է ունեցել 1998-ի աշխարհի չեմպիոնի հետ, երբ Զիդանը գնացել է «Ռեալ Մադրիդ»՝ Ֆրանսիայի կազմում մասնակցելու իր վերջին խաղերին:

Customer reviews
Evaluations will be activated after verification.
Your rating *
Username E-Mail *
Comment