SHOPS
  • All
  • Carrefour
  • FOOD COURT
  • SHOPS
 
Կույսերը Newmag

Կույսերը Newmag

5,800 ֏

Հեղինակ՝ Ալեքս Մայքլիդիս 

Օրիգինալ անունը` The Maidens

Լեզու՝ Հայերեն

Կազմ՝ կոշտ

Էջերի քանակ՝ 448

Հրատարակչություն՝ Newmag

Չափսեր՝ 14.5x22.3

Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են և՛ դասախոսները, և՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապևտ է։ Նրա ուշադրությունը սևեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեև վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Եվ ինչո՞ւ է շարունակ վերադառնում կույս Պերսեփոնեի ծեսերին ու Անդրաշխարհի ուղևորությունների թեմային: Հերթական դին հայտնաբերելուց հետո Ֆոսկայի մեղքն ապացուցելու գործում Մարիանայի սևեռուն գաղափարն ուղղակի անկառավարելի է դառնում՝ սպառնալով հողին հավասարեցնել նրա հեղինակությունն էլ, մտերմագույն հարաբերություններն էլ: Մարիանան վճռում է մարդասպանին խանգարել ամեն կերպ, նույնիսկ սեփական կյանքի գնով: 

Ալեքս Մայքլիդիսը (ծնվ. 1977թ.) բրիտանացի գրող է, սցենարիստ: Ծնվել է Կիպրոսում, հայրը հույն է, մայրը՝ անգլուհի: Մայքլիդիսն անգլիական գրականություն ուսումնասիրել է Քեմբրիջի համալսարանում: Նա սկզբում ուժերը փորձել է որպես սցենարիստ։ «Դևը, որին ճանաչում եք» ֆիլմի սցենարի հեղինակն է և «Խարդախները» ֆիլմի սցենարի համահեղինակը: Նրա դեբյուտային վեպը՝ «Լռակյաց հիվանդը», հրապարակման առաջին իսկ շաբաթվա ընթացքում հայտնվել է New York Times-ի կոշտ կազմով գեղարվեստական բեսթսելլերների առաջին հորիզոնականում, իսկ 2019 թվականին զբաղեցրել է Amazon.com-ում ամենից շատ վաճառված գեղարվեստական գրքերի ցուցակի 2-րդ հորիզոնականը: «Լռակյաց հիվանդը» նվաճել է նաև Goodreads մրցանակը, որպես 2019-ի լավագույն առեղծվածային թրիլլեր:

Customer reviews
Evaluations will be activated after verification.
Your rating *
Username E-Mail *
Comment