SHOPS
  • All
  • Carrefour
  • FOOD COURT
  • SHOPS
 
Իլոն Մասկ Newmag

Իլոն Մասկ Newmag

5,800 ֏

Հեղինակ՝ Էշլի Վենս

Օրիգինալ անունը` Elon Musk

Լեզու՝ Հայերեն

Կազմ՝ կոշտ

Էջերի քանակ՝ 424

Հրատարակչություն՝ Newmag

Չափսեր՝ 16x24սմ

Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի և հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար և նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:

Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների և ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ և անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների և արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի և Սթիվ Ջոբսի խառնուրդն է: Մասկն իր էներգիան և հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն:

 

Էշլի Վենսը (ծնվ. 1977 թ.) ամերիկացի սյունակագիր է և մրցանակակիր հեղինակ: Աշխատում է Bloomberg Businessweek պարբերականում: Վենսն ավելի քան տասը տարի անցկացրել է Սան Ֆրանցիսկոյում՝ լուսաբանելով ՏՏ ոլորտը: Նա նաև Սիլիկոնային հովտի հայտնի պատմագետ է: Իլոն Մասկի կենսագրությունը լույս է տեսել 2015-ին: Վենսը պարբերաբար զրուցել է Մասկի, նրա մերձավորների և ամենակարևոր պահերին նրան սատարած մարդկանց հետ: Գիրքը թարգմանվել է 40 լեզվով, վաճառվել ավելի քան 2 միլիոն օրինակ:

 

 

 

Customer reviews
Evaluations will be activated after verification.
Your rating *
Username E-Mail *
Comment