SHOPS
  • All
  • Carrefour
  • FOOD COURT
  • SHOPS
 
Սովորության ուժը Newmag

Սովորության ուժը Newmag

5,800 ֏

Հեղինակ՝ Չարլզ Դահիգ

Օրիգինալ անունը` The Power of Habit

Լեզու՝ Հայերեն

Կազմ՝ կոշտ

Էջերի քանակ՝ 384

Հրատարակչություն՝ Newmag

Չափսեր՝ 16x24սմ

 

Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ ծխելը թողած երիտասարդ կինը, Procter & Gamble ընկերության մարկետոլոգները, ամերիկյան ամենախոշոր ընկերության գործադիր տնօրենը։ Նրանք բոլորը հաջողության են հասել՝ փոխելով իրենց սովորությունները:

Չարլզ Դահիգը մեզ տանում է գիտական ցնցող բացահայտումների միջով, որոնք բացատրում են, թե մեր սովորություններն ինչպես են գոյատևում ու ինչպես են փոխվում: Մենք պարզում ենք, թե ինչու են որոշ մարդիկ և ընկերություններ դժվարանում փոփոխություն սկսելիս, թեպետ տարիներով ձգտում են դրան, մինչդեռ մյուսներն այդ փոփոխությունը կարծես անում են մեկ օրում:

Մենք այցելում ենք լաբորատորիաներ, որտեղ նյարդաբաններն ուսումնասիրում են սովորությունների մեխանիկան և ուղեղի աշխատանքը:

Մենք բացահայտում ենք, թե ճիշտ սովորությունները որքան կարևոր են եղել, օրինակ, օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսի, Starbucks-ի գործադիր տնօրենի և Մարտին Լյութեր Քինգի հաջողությունների շղթայում: Մենք ներթափանցում ենք Procter & Gamble ընկերություն, Target-ի մեգամոլեր, Ռիք Ուորենի Սեդլբեք եկեղեցի, ֆուտբոլի ազգային լիգայի հանդերձարաններ, խոշորագույն հոսպիտալներ և տեսնում, թե ինչպես են «առանցքային» սովորությունները միլիարդների շահույթ պարգևում և որոշում ձախողման ու հաջողության, կյանքի ու մահվան սահմանագիծը: «Սովորության ուժը» գրքի հիմքում ոգևորիչ փաստ է. պարբերաբար մարզվելու, ավելորդ քաշից ազատվելու, բացառիկ երեխաներ դաստիարակելու, ավելի արդյունավետ դառնալու, նորարարական ընկերություններ հիմնելու, քաղաքացիական շարժումներ սկսելու և հաջողության հասնելու բանալին սովորությունների մեխանիզմը հասկանալն է: Սովորությունները ճակատագիր չեն: Չարլզ Դահիգը ցույց է տալիս, որ, այս նոր գիտելիքով զինվելով, կարող ենք վերափոխել մեր աշխատանքը, հասարակությունը և կյանքն ընդհանրապես:

        

Չարլզ Դահիգը (ծնվ. 1974թ.) ամերիկացի լրագրող է և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ։ Աշխատել է New York Times-ում: Այժմ հոդվածագիր է The New Yorker ամսագրում։ 2013-ին արժանացել է Պուլիցերյան մրցանակի՝ Apple-ի և այլ տեխնոլոգիական ընկերությունների բիզնեսավարության մասին հեղինակած իր տասը հոդվածների համար: Սովորություններին և արդյունավետությանը վերաբերող 2 գրքի հեղինակ է։ «Սովորության ուժը» լույս է տեսել 2012-ին և ավելի քան երեք տարի եղել է New York Times-ի բեսթսելլերների ցուցակում:

 

Customer reviews
Evaluations will be activated after verification.
Your rating *
Username E-Mail *
Comment