Վերադառնալ Nairian
Հակատարիքային
Երիտասարդացնող եւ մեղմող
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աչքերի շուրջ մաշկը երիտասարդացնող եւ թարմացնող այս քսուքը միավորում է զորեղ հակաօքսիդիչ բաղադրիչներ՝ պաշտպանելու բարակ մաշկը արտաքին միջավայրի քայքայիչ ազդեցությունից: Այն կսնուցի, կխոնավացնի եւ կհանգստացնի մաշկի առավել նուրբ հատվածը՝ դեմքը պահելով թարմ եւ պայծառ, եւ կնվազեցնի աչքերի շուրջ կնճիռների եւ խորշոմների առաջացումը: Թեթեւ եւ հեշտ ներծծվող հակատարիքային քսուքը կատարյալ է թե՛ հասուն, թե՛ երիտասարդ մաշկի սնուցիչ խնամքի համար:
Բնական բաղադրիչներ
Աչքի քսուքի բանաձեւի բանալի բաղադրիչը տերեփուկի քամուկն է, որի ծաղկաթերթիկները ունեն հակաօքսիդիչ նյութերով հարուստ կազմություն, թուլացնում են մաշկի կարմրությունը եւ ձգում մաշկը: Ոչ պակաս արդյունավետ հակաօքսիդիչներ են օրգանական դամասկյան վարդի քամուկը, ճանդակի (սանդալ) եթերայուղը, մաշկի ծերացման առաջին նշանները կանխող ծիրանի եւ ժոժոբայի կորիզայուղերը:
Քսուքն անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր: