Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 

Սեղանի խաղ «Այլ կերպիկ»

6,400 ֏

- 200 քարտ (400 նկար և 800 բառ)

- 1 ավազի ժամացույց (մեկ րոպե)

- Կանոնները մեկնաբանող թերթիկ

- 1 նոթատետր (հաշիվը գրանցելու համար)

 

Տուփում առկա քարտերը երկկողմանի են՝ նկարներով և բառերով

 

Նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար

 

Նկարներով քարտեր՝ 4-ից 8 տարեկան երեխաների համար

Բառերով քարտեր՝ 8-ից 14 տարեկան երեխաների համար

 

Անհրաժեշտ է 1 րոպեում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերը այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ

Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, ասոցիացիաների միջոցով. թույլատրելի է նաև կիրառել ժեստեր, դիմախաղ և ձայներ

Յուրաքանչյուր գուշակած նկարը կամ բառը մեկ միավոր է: Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր

 

Խաղի նպատակը.

Կիրառել, պահպանել և զարգացնել հայոց լեզուն ոչ միայն պաշտոնական միջավայրում, այլև առօրյա ժամանցում

 

Ինչու՞ խաղալ «Այլկերպիկ»

Բարելավում է հայերենի և հայկականի իմացությունը, խթանում բանավոր խոսքի և մտքի ճկունության զարգացումը

 

 

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն