Սեղանի խաղ «Թիվ Թվոց»
Նոր խաղ «Այլկերպի» հեղինակներից
Խաղի մասին՝
72 շրջանաձև քարտ՝ 1-ից 9 թվերով։
5 շրջանաձև օժանդակ քարտ:
1 զառ, որի վրա 6 տարբեր թվեր են՝ 10, 11, 13, 15, 17, 20:
Խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ։
Ինչպես խաղալ`
Յուրաքանչյուր խաղի սկզբում զառի միջոցով որոշվում է, թե որն է ՀԱՂԹՈՂ թիվը:
Մասնակիցները հերթով շրջում են մեկական քարտ՝ բացելով թվերը: Բացելուն զուգահեռ անհրաժեշտ է 2 և ավելի քարտերի վրա նշված թվերի գումարով ստանալ այն թիվը, որը ցույց է տալիս զառը: Ում հաջողվում է առաջինը ստանալ զառով կանխորոշված թիվը, բացականչում է այն, մատնանշում համապատասխան գումարելիները և միավոր վաստակում:
Խաղն ավարտվում է, երբ բոլոր քարտերը բացվում են, և այլևս զառով կանխորոշված ՀԱՂԹՈՂ թիվ հնարավոր չէ ստանալ:
Հաղթում է ամենաշատ ՀԱՂԹՈՂ թիվ (միավոր) ստացած մասնիակիցը:
Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո: