Քայլաչափ Barry Fit E210
Barry E210 թվային քայլաչափը քայլերը հաշվելու գործում ճշգրիտ և հուսալի օգնական է: Սենսորային պանելը և կոճակների բացակայությունը քայլաչափի օգտագործումը դարձնում են հարմարավետ` ինչպես ինտենսիվ վազքի, այնպես էլ թեթև զբոսանքի ժամանակ: Հիմնական բնութագրերը ներառում են քայլերի հաշվարկը, անցած տարածություն չափումը, կալորիաների ծախսը, արագությունը, վարժությունների վրա ծախսած ժամանակը, ժամերը, 7 օրվա հիշողության ծավալը:
Ինչի՞ համար են պետք քայլաչափերը
Երբ օրվա ընթացքում մարդու ֆիզիկական ակտիվությունը բավական չէ, որպեսզի նա ծախսի ստացած էներգիան, ապա օրգանիզմը պաշարում է կալորիաները` ճարպակալման տեսքով: Նստակյաց կյանքը կարող է հանգեցնել առողջության հետ կապված խնդիրների աճին: Օգտվելով քայլաչափից, դուք կարող եք հետևել օրվա ընթացքում ձեր ակտիվությանը:
Ինչպե՞ս է աշխատում քայլաչափը
Քայլաչափի աշխատանքի հիմքում ընկած է ակսելերոմետր-տվիչի կողմից ոտնաթաթի գետնի հետ շփման գրանցելը: Barry E210 քայլաչափը պետք է կրել գրպանում կամ վզին:
Քաշ՝ 80գ
Արտադրման երկիր` Թայվան
Արտադրողի երաշխիք` 12 ամիս