Մեսսի Bookinist
Գրքում բացառիկ հարցազրույցներ կան ֆուտբոլիստին ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է նա ստիպված եղել անցնել: Սպորտային բեսթսելլերը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը:
«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքում «Կարիերա» բաժին կա: Այստեղ կարելի է ծանոթանալ ֆուտբոլիստի անձնական տվյալներին, տեսնել, թե որ ակումբներում է խաղացել: Ե՞րբ է առաջին անգամ գրավել մրցակցի դարպասը, ֆուտբոլային մրցաշարերում ի՞նչ տիտղոսներ է նվաճել: Գրքում ներկայացված են Լիոնել Մեսսիի անհատական մրցանակները: Ֆուտբոլիստի երկրպագուները կարող են ծանոթանալ դրանց իրենց անուններով և թվականներով: «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը 38 գլուխ ունի: Յուրաքանչյուրն առանձնացված է ըստ թեմաների:
Հեղինակ՝ Լուկա Կայոլի
Հրատարակչություն՝ Newmag
Էջերի քանակ՝ 560
Տարեթիվ՝ 2019