Դրենաժ (մանր) «Чернозем»
Ծավալ` 1.33լ
Մինիմալ պատվերի քանակ` 2
Մշակաբույսերի աճեցման հիմնական գործոններից մեկը դրենաժն է (ջրահեռացման համակարգ), որը պայմանավորում է բույսերի աճը: Դրենաժային համակարգի ճիշտ կիրառումը բույսերի աճի համար հնարավորություն է տալիս ապահովելու լավագույն միջավայր և ի հայտ բերելու աճի առավելագույն հատկություններ: Ոչ մի սենյակային բույս չի կարելի տնկել առանց տարայում դրենաժային շերտ ապահովելու: Դրենաժի հիմնական գործառույթը ջրային և օդային ռեժիմների լավագույն կիրառումն ու սնուցող նյութերի շրջանառությունն է, որոնք նպաստում են բույսերի արմատային համակարգի ներդաշնակ զարգացմանը: Այդ նպատակով, կախված ծաղկամանի ծավալից, տարայի ներքևի հատվածում պետք է տեղադրել 1/5 բարձությամբ դրենաժային համակարգ, ապա ավելացնել հողախառնուրդը և տնկել բույսը: Մի մոռացեք անցքեր բացել տարայի ներքևի հատվածում, հակառակ դեպքում դրենաժը չի ծառայի իր նպատակին և կվնասի բույսին: