Մեր մասին
Բարի գալուստ Buy.am օնլայն մոլ
Buy.am-ն օնլայն առևտրի հարթակ է, որտեղ միավորված են հարյուրավոր խանութներ, ռեստորաններ (Food Court) և սուպերմարկետ բաժինը: Ներկայացված խանութներում դուք կարող եք գտնել ինչպես հայկական արտադրության ապրանքատեսականի, այնպես էլ որակյալ արտասահմանյան ապրանքներ: Food Court բաժնում ներկայացված են բազմաթիվ ռեստորանների ճաշացանկեր, ինչպես նաև դիետիկ և բուսակերների համար նախատեսված ուտեստներ: Սուպերմարկետն առաջարկում է մթերային, տնտեսական և կենցաղային ապրանքների լայն ընտրանի:
Մեր առավելությունները
Buy.am-ի մատուցած ծառայությունները առանձնանում են հետևյալ առավելություններով․
- • Buy.am-ը հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից՝ խանութներից, սուպերմարկետից, ռեստորաններից՝ ապահովելով ժամանակի և նյարդերի խնայում:
- • Բարձր սպասարկման որակ՝ հիմնված հաճախորդների կարծիքի և պահանջմունքների վրա:
- • Գնված ապրանքի արագ առաքում՝ Երևանում ընդամենը 1 ժամվա ընթացքում:
- • Խանութների, ռեստորանների հետ համագործակցելիս և առհասարակ յուրաքանչյուր ապրանք կայքում տեղադրելիս հիմնվում ենք ապրանքի որակային հատկանիշների վրա:
- • Buy.am-ի միջոցով դուք կարող եք կատարել ապահով օնլայն գործարքներ՝ տարբեր վճարային մեթոդներով: Կայքը հնարավություն է ընձեռում վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ գնումներ կատարել ARCA, MasterCard, Visa, Mobidram, iDram վճարային համակարգերով և POS տերմինալով:
- • Յուրաքանչյուր տոնին ընդառաջ Buy.am-ը ներկայացնում է հատուկ բաժին, որի շնորհիվ նվեր գնելու գործընթացը առավել հեշտ է դառնում: Տվյալ բաժինը օգնում է արագ կողմնորոշվել և համապատասխան ընտրություն կատարել:
Մեր նպատակը
Buy.am-ի գործունեության հիմքում ընկած է հաճախորդի համար առավելագույնս շահավետ և որակյալ ծառայությունների մատուցումը: Օնլայն գնումների գործընթացն ապահովելիս մենք ուշադրություն ենք դարձնում հաճախորդների կարիքների և պահանջմունքների վրա՝ ներկայացնելով բարձրորակ ապրանքների լայն տեսականի և հնարավորինս ցածր գներ:
Մեր գործունեությունը ուղղված է հետևյալ նպատակների իրականացմանը․
- • Ստեղծել այնպիսի օնլայն հարթակ, որը հասանելի կդարձնի ցանկացած ապրանք առավել մատչելի գներով, քան խանութներում:
- • Ապահովելով մեր գրասենյակում պահեստավորման արդյունավետ համակարգ, մենք ջանում ենք ապրանքները առաքել անգամ ուշ ժամերի՝ հաշվի չառնելով խանութների փակ լինելու հանգամանքը:
- • Օնլայն հարթակում համախմբել բոլոր այն խանութները և ռեստորանները, որոնք առավել մեծ պահանջարկ են վայելում, միևնույն ժամանակ, տեղեկացնելով առաջարկվող նոր տեսականիների, զեղչերի և ակցիաների մասին:
- • Հնարավորություն ընձեռել նաև մարզերում բնակվողներին գնումներ կատարել Երևանյան խանութներից, ռեստորաններից և այլն:
- • Արտասահմանում բնակվող հայերին հնարավորություն տալ գնումներ կատարել և տարբեր առիթներին հնարավորինս մոտ զգալ իրենց Հայաստանում բնակվող հարազատներին՝ նվերներ և հաճելի անակնկալներ մատուցելով Buy.am-ի միջոցով:
- • Խնայելով Ձեր ժամանակը՝ գնումները դարձնել առավել հարմարավետ, շահավետ և արագ:
Մենք անում ենք ամեն ինչ` Ձեր գոհունակությանը արժանանալու համար: