Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Ձեռքի պինդ քսուք Nairian (մանրէասպան) 11գր

Ձեռքի պինդ քսուք Nairian (մանրէասպան) 11գր

3,900 ֏

Օգտակար հատկությունները

Այս պինդ քսուքը պարզապես հեղափոխություն է գործում: Այն կիրառելի է ցանկացած վայրում եւ շատ քիչ տեղ կզբաղեցնի ձեր պայուսակում: Երբ շփում եք ձեռքերին, այն հալվում է՝ վերածվելով հրաշալի խոնավացնող եւ հակամանրէական քսուքի: Կոկոսի յուղը եւ շի ծառի յուղը մաշկին են փոխանցում հանգստացնող եւ խոնավացնող սնուցիչների բացառիկ խառնուրդը:

Հակաբորբոքիչ եւ մանրէասպան եթերայուղերը եւ բուսական խառնուրդները հավելյալ պաշտպանություն կապահովեն մանրէների դեմ եւ կբուժեն բորբոքված մաշկը:


Փափկացրեք Ձեր ձեռքերը եւ արթնացրեք զգայարանները

Հիմնական բաղադրիչներ

Ծիրանի յուղ, մեղրամոմ, ակնամոմ, թեյածառի, էվկալիպտի, ուրցի եթերայուղեր, ալոեի, վաղենակի եւ արեւքուրիկի քամվածքներ: 

 

Ցուցումներ

 

Պտտեք անվակը եւ շփեք քսուքը ձեռքերին, որպեսզի յուղերը հալվեն: Վերստին օգտագործեք օրվա ընթացքում: Կարելի է շփել արմունկներին, կրունկներին եւ մաշկի մյուս չոր հատվածներին:

 

Պահպանումը

Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:



Անցել է մաշկաբանական փորձարկում:

Չի պարունակում պարաբեններ, հանքային յուղեր, սիլիկոն, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, զերծ է արհեստական բույրերից եւ ներկերից:

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն