Տուն տանող ճանապարհը Newmag
- Կոդ` 978-9939-884-07-3
- Գործընկեր՝ Նյումեգ
- Ենթաբաժին Գեղարվեստական գրքեր
- Լեզու Հայերեն
- Կիսվել
Հեղինակ՝ Վարդան Գրիգորեան
Օրիգինալ անունը` The Road to Home
Լեզու՝ Հայերեն
Կազմ՝ կոշտ
Էջերի քանակ՝ 496
Հրատարակչություն՝ Newmag
Չափսեր՝ 16x24սմ
Կոլորիտային, ուսանելի ու հուզիչ այս հուշագրության մեջ Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը՝ մուսուլմանական Թավրիզում հայ քրիստոնյայի թշվառ մանկությունից մինչև աշխարհի կրթված քաղաքացի դառնալը: Նրա ոդիսականը սկսվում է գավառական քաղաքի աղքատ թաղամասում: Մանկությունն անցել է եկեղեցու, դպրոցի, ամերիկյան ֆիլմերի ու ավելի մեծ աշխարհի հանդեպ սիրով ու անհագ ընթերցանությամբ: Գրիգորեանը հայտնվում է Բեյրութի ճեմարանում, Սթենֆորդի համալսարանում, Նյու Յորքի հանրային գրադարանում, Բրաունի համալսարանում ու Քարնեգի հիմնադրամում: Սա իրանահայ երիտասարդի բացառիկ հաջողության պատմություն է, որն ամփոփում է Գրիգորեանի կյանքի բանաձևը՝ բաց լինել գիտելիքի առջև և անվերջ կրթվել:
Վարդան Գրիգորեանը (ծնվ. 1934 թ.) ամերիկահայ գիտնական է, դասախոս ու պատմաբան: 1997 թվականից ի վեր նախագահել է Քարնեգի հիմնադրամը: Ծնվել է Իրանում, 22 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ: Գիտությունների թեկնածուի կրկնակի կոչում է ստացել Սթենֆորդի համալսարանում։ Փենսիլվանիայի համալսարանում պաշտոնավարել է որպես ռեկտոր, 1981-89 թթ. նախագահել է Նյու Յորքի հանրային գրադարանը, եղել Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահը: Գրիգորեանն Ամերիկայում «ամենահարգված ու հաճախ պատվի արժանացող դասախոս ու մտավորականն է»: Նրան համարում են «ԱՄՆ բարձրագույն կրթության ոլորտում նշանավոր դասավանդող ու ղեկավար»: Գրիգորեանը հայտնի է դրամահավաքի իր հմտություններով: 2007-ին Financial Times-ը նրան անվանել է «միջոց հայթայթող հանճար»: