Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Նորմալ մարդիկ Newmag

Նորմալ մարդիկ Newmag

5,800 ֏

Հեղինակ՝ Սալի Ռունի 

Օրիգինալ անունը` Normal people

Լեզու՝ Հայերեն

Կազմ՝ կոշտ

Էջերի քանակ՝ 320

Հրատարակչություն՝ Newmag

Չափսեր՝ 14.5x22.3սմ

 

Քոնելն ու Մարիաննան մեծացել են միևնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնըվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է:

Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում: Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է: Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում:

Սակայն Մարիաննան ոտք է դնում ինքնակործանման արահետ, Քոնելն էլ սկսում է կյանքի իմաստը փնտրել իր կարիերայում։ Ե՛վ Մարիաննան, եւ՛ Քոնելը պետք է առանձին-առանձին որոշեն, թե իրենց կյանքում ի՛նչը պետք է զոհաբերեն հանուն սիրելի էակի:

 

Սալի Ռունին (ծնվ. 1991 թ.) իռլանդացի գրող է ու սցենարիստ, ապրում է Դուբլինում: Կարիերան սկսել է գրական ամսագրերում տպագրվելով: Նրա առաջին՝ «Զրույցներ ընկերների հետ» վեպը հրատարակվել է 2017-ին: Մեկ տարի անց լույս է տեսել «Նորմալ մարդիկ» վեպը։ Սիրավեպի հիմքում Ռունիի «Բուժարանում» պատմվածքի երկու գլխավոր հերոսների պատմությունն է: 2018-ի հուլիսին «Նորմալ մարդիկ» վեպը ներկայացվել է Man Booker Prize մրցանակին, նույն տարում ճանաչվել «Տարվա իռլանդական վեպ»։ 2019-ին հաղթել է Costa Novel Awards-ի «Վեպ» անվանակարգում: Ներկայացվել է «Դիլան Տոմաս» ու Կանանց գրական մրցանակների: Վեպի հիման վրա 2020-ին նկարահանվել է «Նորմալ մարդիկ» հեռուստասերիալը։

 

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն