Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Իմ հանճարեղ ընկերուհին Newmag

Իմ հանճարեղ ընկերուհին Newmag

5,800 ֏

Հեղինակ՝ Էլենա Ֆերանտե

Օրիգինալ անունը` L’amica geniale

Լեզու՝ Հայերեն

Կազմ՝ կոշտ

Էջերի քանակ՝ 328

Հրատարակչություն՝ Newmag

Չափսեր՝ 16x24սմ

       

Կոլորիտային, ուսանելի ու հուզիչ այս հուշագրության մեջ Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը՝ մուսուլմանական Էլենա Ֆերանտեն ժամանակակից իտալացի գրող է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև նա բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացել է «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց այս գիրքն է։

Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում 1950-ականներին սկսված պատմությունը շարունակվում է գրեթե 60 տարի: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը:

Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները:

        Էլենա Ֆերանտե կեղծանվամբ ներկայացող իտալացի գրողը ծնվել է Նեապոլում, 1943-ին: Հեղինակել է 10-ից ավելի գիրք: Ֆերանտեի անանուն գրքերը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին, երբ The New York Times-ն անդրադարձավ հեղինակին` փորձելով բացահայտել նրա ինքնությունը: Ֆերանտեն չունի լուսանկարներ և հարցազրույցներ է տալիս միայն փոստով: Նույնիսկ նրա խմբագիրն ու հրատարակիչը չեն տեսել ու չեն ճանաչում հեղինակին: Ենթադրվում է, որ Ֆերանտեն ամուսնացած է և երեխաներ ունի:

 

 

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն