Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Որդան Կարմիր Մաքրող Տոնիկ Լոսյոն 100մլ Go Green Armenia

Որդան Կարմիր Մաքրող Տոնիկ Լոսյոն 100մլ Go Green Armenia

10,000 ֏

Ծավալ՝ 100մլ

Որդան Կարմիր Մաքրող Տոնիկ Լոսյոնը պարունակում է Ալպյան շրջաններում աճեցված բույսերի բնական բաղադրիչներ, որոնք աճում են հրաբխային ապարների կողմից առաջացած հողի վրա: Նման բույսերին հատուկ է կենսաբանորեն ակտիվ նյութերի`եթերայուղերի, ֆլավոնոիդների և տաննիների, այլ ֆենոլային միացությունների, վիտամինների, կարոտինոիդների, ինչպես նաև կենսական միկրոէլեմենտների` բնական, հավասարակշռված, հեշտությամբ յուրացվող տեսակների բաղադրությունը: Այս բնական բաղադրիչների համատեղ գործունեության շնորհիվ, Որդան Կարմիր Մաքրող Տոնիկ Լոսյոնը ունի փափկեցնող և վերականգնող ազդեցություն, մեծացնում է մաշկի դիմադրողականությունը տարբեր գրգռիչների նկատմամբ, հարթեցնում և փափկեցնում է էպիդերմիսի մակերեսը՝ պահպանելով մաշկի բնական խոնավությունը, օգնում է վերացնել ծերացման տեսանելի նշանները և հետաձգում այն:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Լոսյոնի հիմնական ակտիվ բաղադրիչներն են Արարատյան դաշտի էնդեմիկ զիզիֆորայի և Արարատյան դաշտի որդան կարմիրի (Porphyrophora hamelii) քաղվածքները: Ունի թերապևտիկ ազդեցություն (հակաբորբոքային, մանրէասպան, նորմալիզացնում է արյան մատակարարումը, վերականգնում է միկրոշրջանառությունը, նպաստում է բորբոքման շրջանում ներծծմանը, խթանում է մաշկի վերականգնումը): Այլ ակտիվ բաղադրիչներն են՝ անիսոնի յուղ, մանուշակի յուղ (իմունոմոդուլատոր) և Հայաստանի լեռնային, էկոլոգիապես մաքուր շրջաններում աճող բուժիչ խոտաբույսերի քաղվածքներ, որոնք ունեն հակաբորբոքային, հակաալերգիկ, հակաօքսիդանտ, հակահիպոքսիկ և պաշտպանիչ ազդեցություն:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ ՝ Ամեն երեկո մաշկը սրբել Որդան Կարմիր Մաքրող Տոնիկ Լոսյոնով՝ բամբակյա տամպոնի օգնությամբ:

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն