Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Մուգ չիայի սերմեր 200գ Go Green Armenia

Մուգ չիայի սերմեր 200գ Go Green Armenia

1,900 ֏

Քաշ՝ 200գ

ԳԳԱ-ի Մուգ Չիայի Սերմերը բազմաթիվ հատկություններ ունեն, սակայն դրանցից ամենայուրօրինակը իր քաշից 12 անգամ ավելի հեղուկ կլանելու կարողությունն ու ամենահասունացածը լինելով՝ ԱԼԹ (Ալֆա֊լինոլաթթու) օմեգա 3ի ամենաբարձր քանակություն պարունակելն է 3 չիաների մեջ (շագանակագույն, սպիտակ և սև), ինչն էլ նպաստում քաշի նվազման ընթացքի արագացմանը։ Իսկ ինչպե՞ս օգտագործել սերմերը։ Չոր վիճակո՞ւմ, թե՞ ջրի մեջ թողնելով։

Ջրում պահված չիան դանդաղեցնում է մարսողությունը և ժամանակ պահանջում ստամոքսը դատարկելու համար, ինչը նշանակում է այն Ձեզ երկար ժամանակ հագեցած կպահի։ Չիան ջրում պահելով սերմերը կակտիվանան՝ դառնալով ավելի օգտակար և մարսելի մարմնի համար, օգնելով կանխել արյան շաքարի բարձրացումը, իջեցնելով խոլեստերինը և ավելի երկար մարմինը խոնավեցված պահելով։ Հում սերմերը միայն աչքին հաճելի նկարներ ստեղծելու համար են, որպեսզի ցույց տան, որ չիայի սերմեր են օգտագործել բաղադրատոմսի մեջ, դրա համար մի տրվեք խաբուսիկ նկարների սուտ քարոզչությանը։ Շատ բլոգգերներ և վլոգգերներ կան, ովքեր իրենց արած գործում իրոք մասնագետներ (էքսպերտներ) չեն։ Հում չիայի սերմ ուտելը կարող է բերել խիստ փորկապության, ինչի պատճառով կարող եք հիվանդանոց ընկնել։

Առաջին հերթին լվացեք Ձեր սերմերը։ Ինչպես ոսպազգիները, հացահատիկներն ու լոբիներն, այնպես էլ չիայի սերմերը հարկավոր է լվանալ։ Լցրեք ջրի մեջ և թողեք կլանեն ջուրը, իսկ մակերեսին հավաքված հատիկները թափեք։

Ահա, թե ինչպես նախապատրաստեք չիայի սերմերը՝

Կախված է, թե ինչքան եք շտապում։ Եթե կարողանում եք լավ պլանավորել Ձեր առօրյան, ապա տեղադրեք չիայի սերմերը տարրայի (բանկա) մեջ, թափահարեք 2֊3 րոպե ապա գիշերվա ընթացքում թողեք սառնարանում։ 2֊3 ժամում կարող եք շատ լավ գելային զանգված ստանալ այս մեթոդով, եթե չեք ուզում սպասել ամբողջ գիշեր։ Եթե շտապում եք, ուղղակի ձեռքի շարժումով խառնեք չիան ջրի հետ 5 րոպե, ապա թողեք 5֊10 րոպե հանգստանա և կունենաք լավ գելանման զանգված։ Կարող եք նաև սերմերը լվանալուց հետո 1 թեյի գդալ լցնել 1 բաժակ մածունի մեջ և թողնել, որ այն կլանի մածունի հեղուկը։

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն