Հնդկական ծովային բրնձի թուրմ 1լ Go Green Armenia
Ծավալ` 1լ
Հնդկական ծովային բրնձի օգտակար հատկությունները
1930 թվականից սկսած հնդկական ծովային բրնձի օգտակար հատկությունները հայտնի են դարձել գիտնականների համար որպես օգտակար սննդարար խմիչք, որը պարունակում է քացախաթթվային բակտերիա: Այն նպաստում է մարսողությանը և պաշտպանում է տարբեր վարակիչ հիվանդություններից: Ներկայիս բժշկության մեջ այն օգտագործվում է որպես բնական դեղամիջոց:
Հնդկական ծովային բրնձի բուժիչ հատկությունները
Հնդկական ծովային բրինձը պարունակում է C և D վիտամիններ, տանին, ամիլազ, պրոտեինազ, լիպազա ֆերմենտներ, որոնք քայքայում են միզաթթուն և այլ վնասակար թթուները: Լիպազան նաև քայքայում է ճարպերը: Այսպիսով հնդկական ծովային բրնձի թուրմը օգտակար է քաշը կորցնելու, ինչպես նաև աթերոսկլերոզի ժամանակ:
Ինչպես նշվել է, հնդկական ծովային բրինձը պարունակում է ամիլազ ֆերմենտը, որը քայքայում է օսլան, որն էլ իր հերթին խոչընդոտում է արյան մեջ շաքարի մակարդակի աճին: Այսպիսով, թուրմը կարելի է օգտագործել շաքարային դիաբետի բուժման համար: