Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 

Կարմիր չալպտուրիկ լոբի 200գ Go Green Armenia

1,000 ֏

Քաշ՝ 200գ

Համտեսեք մեր կարմիր չալպտուրիկ լոբին: Լոբին աճեցրել ենք մե՜ծ հաճույքով, նախ հիանալով վառ կարմիր ծաղիկներով, իսկ հետո արդեն գեղեցիկ, մանուշակագույն նախշերով հատիկներով: Հարուստ է սպիտակուցով, մանրաթելերով (որոնք իջեցնում են խոլեստիրինը), կալցիումով, ֆոսֆորով և վիտամիններ A-ով, C-ով։ Քիչ կալորիականությամբ, այս լոբին հանդիսանում է ճոխ հավելում բոլոր տեսակի ճաշերին և խորտիկներին:

Սև բակլա լոբու սերմերը (նաև հայտնի են որպես կարագ լոբիներ), լոբազգիներ են, որոնք հայտնի են իրենց մեղմ կարագանման համով և մսանման կառուցվածքով։ Բակլա լոբին ունի շատ օգտակար հատկություններ՝ կապված առողջության, մաշկի և մազերի խնամքի հետ։ Այն ունի կարտոֆիլի պես օսլայանման համ։

Սև բակլա լոբին հարուստ է լուծվող մանրաթելերով, որոնք կլանում են ստամոքսում գտնվող ջուրը, ձևավորում են մի գել, որը կանխում է արյան մեջ շաքարի մակարդակի աճը։ Այսպիսով, դրանք հիանալի են դիաբետիկների համար։

Սև բակլան հարուստ է մանգանով, կալցիումով և մագնեզիումով։ Այս հանքանյութերը նպաստում են ոսկրերի ճիշտ զարգացմանը և ամրացմանը։

Բակլա լոբիները համարվում են երկաթի լավագույն աղբյուրներից մեկը, որը շատ կարևոր է մազերի առողջություն համար։ Բակլա լոբիները հարուստ են նաև պղինձով, որը գործում է որպես հակաօքսիդանտ, ինչը հիանալի է մաշկի առողջության համար։ Նաև ունի շատ քիչ կալորիա և ճարպերից զուրկ է։

Եվ ուրե՜մն, ստացեք ձեր օրական սպիտակուցների չափաբաժինը և տեսեք, թե ինչ փոփոխություններ են կատարվում ձեր առողջության հետ։ Ընդամենը թրջեք այն գիշերը և հաջորդ օրը եփեք, ավելացրեք այն ձեր ապուրներին, աղցաններին և անգամ սմուզիներին։

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն