Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Թահինի 250գ Go Green Armenia

Թահինի 250գ Go Green Armenia

1,900 ֏

Քաշ՝ 250գ

Դուք երբևէ ստուգե՞լ եք Ձեր սիրած հումուսի բաղադրիչները և նկատե՞լ եք արդյոք դրանց մեջ թահինը: Դա շատ լավ բան է, քանի որ թահինի սոուսը պատրաստվում է քնջութի սերմերից, որը, ինչպես գիտենք, ինքն իրենով սննդարար է:

Ինչ է Թահինը?

Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան խոհանոցի հիմքը, թահինը սոուս կամ մածուկի մի տեսակ է, որը  պատրաստված է քնջութի սերմերից: Այն հայտնի է եղել  Հյուսիսային Աֆրիկայում, Հունաստանում, Իսրայելում, Թուրքիայում և Իրաքում հազարավոր տարիների ընթացքում, այն հիմա էլ շարունակում է օգտագործվել որպես հումուսի բաղադիչ, բաբաղանուշ, շարմաթ, հալվա և հենց ինքը առանց ոչ մի բանի:

Փաստորեն, հետազոտությունները ցույց են տալիս, որ քնջութի սերմերը և, հետևաբար, թահինը ունեն իմունային համակարգը խթանող, սրտանոթային-պաշտպանողական հատկություններ, որոնք գերազանցում են ձիթապտղի յուղի, ընկույզի և կտավատի սերմերին: Բայց սա դեռ ամենը չէ:

Այլ ընկույզների և սերմերի համեմատ, քնջութի սերմերը յուղայնության ամենաբարձր տոկոսն ունեն , ինչի շնորհիվ էլ թահինը մետաքսյա հարթ է՝ համեմատած այլ ընկուզեղենի կարագների հետ (օրինակ՝ գետնանուշի կամ նուշի կարագ): Քնջութի սերմերը պարունակում են մինչև 55% յուղ և 20% սպիտակուց, այդ իսկ պատճառով էլ նրանք ապահովում են առողջ ճարպեր և որոշ անփոխարինելի ամինաթթուներ:

Քնջութի սերմերը ամինաթթուների, E և B վիտամինների, հանքանյութերի և ճարպաթթուների հրաշալի աղբյուր են, որոնք օգնում են մաշկի բջիջների երիտասարդացմանը և կանխում են ծերացման վաղ նշանները:

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ բարձր ֆիտոոստոգենները օգնում են կտրուկ նվազեցնել դաշտանային ցիկլի դադարի ախտանիշները, այդ թվում՝ ջերմային տատանումները, ոսկրերի թուլացումը, թուլությունը, տրամադրության անկումը և այլն:

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն