Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Որդան Կարմիր Հակատարիքային բալզամ 5գ Go Green Armenia

Որդան Կարմիր Հակատարիքային բալզամ 5գ Go Green Armenia

10,000 ֏

Քաշ՝ 5գ

Որդան Կարմիր Հակատարիքային Բալզամը պարունակում է ալպյան շրջաններում հրաբխային ապարներից առաջացած հողի վրա աճեցված բույսերի բնական բաղադրիչներ։ Նման բույսերը բնութագրվում են կենսաբանորեն ակտիվ նյութերի՝ եթերայուղերի, ֆլավոնոիդների և տաննիների, այլ ֆենոլային միացությունների, վիտամինների, կարոտինոիդների, ինչպես նաև կենսական, հավասարակշռված և հեշտությամբ յուրացվող միկրոէլեմենտների պարունակությամբ:

Այս բնական բաղադրիչների համատեղ գործունեության շնորհիվ Որդան Կարմիր Հակատարիքային Բալզամն ունի փափկեցնող և վերականգնող ազդեցություն, բարձրացնում է մաշկի դիմադրողականությունը տարբեր գրգռիչների նկատմամբ, հարթեցնում և փափկեցնում է էպիդերմիսի մակերեսը, պահպանում է մաշկի բնական խոնավությունը, օգնում է վերացնել ծերացման տեսանելի նշանները, ապահովում է լրացուցիչ

խոնավությամբ և պաշտպանում է չոր, ծերացող մաշկը:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Որդան Կարմիր Հակատարիքային Բալզամի հիմքը մեղրամոմն է և նուշի, ընկույզի, կանեփի սերմերի, խաղողի սերմերի բացառիկ բնական յուղերը, որոնք քամվում են սառը առաջին ճզմմամբ:

Քսուքի հիմնական ակտիվ բաղադրիչներն են զիզիֆորայի և Արարատյան դաշտի որդան կարմիրի (Porphyrophora hamelii) քաղվածքները, որոնք հատուկ են Արարատյան դաշտի տեղանքին: Այն ունի թերապևտիկ ազդեցություն (հակաբորբոքային, մանրեասպան, նորմալիզացնում է արյան մատակարարումը, վերականգնում է միկրոշրջանառությունը, նպաստում է բորբոքման շրջանում ներծծմանը, խթանում է մաշկի վերականգնումը): Այլ ակտիվ բաղադրիչներն են՝ մանուշակի յուղը (իմունոմոդուլատոր) և Հայաստանի լեռնային, էկոլոգիապես մաքուր շրջաններում աճող բուժիչ խոտաբույսերի քաղվածքները, որոնք ունեն հակաբորբոքային, հակաալերգիկ, հակաօքսիդանտ, հակահիպոքսիկ և իմունային համակարգը բարելավող ազդեցություն:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ՝ Որդան Կարմիր Հակատարիքային Բալզամը երեկոյան բարակ շերտով քսեք մաքրված մաշկին (ավելի արդյունավետ է օգտագործել գիշերը, քանի որ գիշերը մաշկի՝ ներսից թարմացման լավագույն ժամանակն է): Սրբեք ձեր դեմքը Որդան Կարմիր Մաքրող Տոնիկ Լոսյոնով խոնավացրած բամբակյա տամպոնով, հետո քնելուց առաջ քսեք Որդան Կարմիր Հակատարիքային Բալզամը:

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն