Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Որդան Կարմիր Աչքի տակի յուղ 5մլ Go Green Armenia

Որդան Կարմիր Աչքի տակի յուղ 5մլ Go Green Armenia

10,000 ֏

Ծավալ՝ 5մլ

Հին ժամանակներում այս կախարդական յուղը հայ ազնվական կանայք օգտագործում էին իրենց գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար: Այն պատրաստվում է ըստ հին հայկական ձեռագրերի բժշկական բաղադրատոմսերի և պարունակում է Արարատյան դաշտի որդան կարմիրի յուղ և Հայաստանում աճեցված խոտաբույսերի եթերայուղեր: Որդան Կարմիր Գեղեցկության Յուղն ունի ուշագրավ բուժիչ և վերականգնող հատկություններ: Վերացնում է ծերացման նշանները, թարմացնում և պահպանում է մաշկի առաձգականությունը, բարձրացնում խոնավությունը`փափկացնելով այն: Այս Գեղեցկության Յուղը նախատեսված է դեմքի մաշկի խնամքի համար, հատկապես՝ աչքերի շուրջ:

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ Որդան Կարմիր Գեղեցկության Յուղը պարունակում է բույսերի բնական բաղադրիչներ, որոնք աճում են ալպյան գոտիներում, հրաբխային ապարներից առաջացած հողի վրա: Նման բույսերը բնութագրվում են կենսաբանորեն ակտիվ նյութերի՝ եթերայուղերի, ֆլավոնոիդների և տաննիների, այլ ֆենոլային միացությունների, վիտամինների, կարոտինոիդների, ինչպես նաև կենսականորեն կարևոր բնական, հավասարակշռված և հեշտությամբ յուրացվող միկրոէլեմենտների պարունակությամբ։ Այս բնական բաղադրիչների համատեղ գործունեության շնորհիվ՝ Որդան Կարմիր Գեղեցկության Յուղն ունի փափկեցնող և վերականգնող ազդեցություն, միևնույն ժամանակ մեծացնում է մաշկի դիմադրողականությունը տարբեր գրգռիչների նկատմամբ, հարթեցնում է էպիդերմիսի մակերեսը, պահպանում է մաշկի բնական խոնավությունը, մաշկին հաղորդում է հարմարավետության, փափկության և թավշյա զգացողություն, նվազեցնում է տարիքային պիգմենտացիան և թարմացնում է մաշկը՝ օգնելով վերացնել ծերացման տեսանելի նշանները: Այն հատուկ նախատեսված է կոպերի և աչքերի տակի նուրբ և զգայուն մաշկի համար:

Յուղի բաղադրությունը՝ Յուղը ստեղծվում է բացառապես բնական բուսական յուղերի (ծիրանի կորիզ, ընկույզ, կանեփի սերմեր) հիման վրա, որոնք ստեղծվել են սառը առաջին ճզմման մեթոդով: Քսուքի հիմնական ակտիվ բաղադրիչներն են զիզիֆորայի և Արարատյան դաշտի որդան կարմիրի (Porphyrophora hamelii) քաղվածքները, որոնք հատուկ են Արարատյան դաշտի տեղանքին: Այն ունի թերապևտիկ ազդեցություն (հակաբորբոքային, մանրեասպան, նորմալիզացնում է արյան մատակարարումը, վերականգնում է միկրոշրջանառությունը, նպաստում է բորբոքման շրջանում ներծծմանը, խթանում է մաշկի վերականգնումը): Այլ ակտիվ բաղադրիչներն են մանուշակի և հասմիկի յուղերը, խունկի յուղի քաղվածք և բուժիչ խոտաբույսերի քաղվածքներ (Հայկական անթառամ, Կովկասյան լորենի, Ալագյազի անանուխ, հիրիկ, խորդենի), որոնք աճում են Հայաստանի լեռնային, էկոլոգիապես մաքուր շրջաններում, ունեն հակաբորբոքային, հակաալերգիկ, հակաօքսիդանտ, հակահիպոքսիկ և իմունիտետը պաշտպանող ազդեցություն:

Օգտագործման եղանակ՝ Յուղը պետք է քսել երեկոյան, քնելուց առաջ, քանի որ գիշերը մաշկի՝ ներսից թարմացման լավագույն ժամանակն է: Մաշկին քսել Զիզիֆորայի Լոսյոնը բամբակյա տամպոնով, այնուհետև մատների ծայրերով քսել Որդան Կարմիր Գեղեցկության Յուղը կոպերին և աչքերի տակ: Յուղն արագ ներծծվում է:

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն