Բաժիններ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ռեստորաններ
  • Խանութներ
  • Դեղատուն
 

Հանրային օֆերտա

«ԲԱՅ ԷՅ ԷՄ» ՓԲԸ-ն հանդիսանալով ինտերնետային հարթակի սպասարկող/սեփականատեր, www.buy.am համացանցային կայքի, ինչպես նաև buy.am բջջային հավելվածի միջոցով առաջարկում և/կամ իրականացնում է անձանց անորոշ շրջանակին հասցեագրված ապրանքի վաճառք: Սույն օֆերտայով կարգավորվում են ապրանքների ձեռք բերման պայմանները և կարգը:

1. Оգտագործվող հիմնական հասկացություններ
1.1.Ընկերություն` «ԲԱՅ ԷՅ ԷՄ» փակ բաժնետիրական ընկերություն:
1.2.Հարթակ` Ընկերության կողմից սեփականության կամ այլ իրավունքի հիման վրա շահագործվող և սպասարկվող «buy.am» ապրանքային նշանով ներկայացվող Էլեկտրոնային առևտրի ապահովման գործիք հանդիսացող հարթակ` www.buy.am դոմենային անվանմամբ համացանցային կայքը և «buy.am» բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում կատարել պատվեր, ներկայացնել ապրանքներ, իրականացնել վաճառք և կատարել դրա հետ կապված այլ գործառնություններ։
1.3.Ապրանք` վաճառքի համար նախատեսված և տվյալ պահին հասանելի արտադրանք (այդ թվում դեղեր) և ծառայություններ, որը ներկայացված է Հարթակում:
1.4.Դեղեր` Ապրանք հանդիսացող դեղաբանական և (կամ) իմունաբանական և (կամ) նյութափոխանակային ակտիվությամբ օժտված մարդկային և (կամ) կենդանական և (կամ) բուսական և (կամ) քիմիական և (կամ) կենսատեխնոլոգիական ծագման միջոց՝ համապատասխան դեղաչափով և դեղաձևով, անհրաժեշտ փաթեթավորմամբ և մակնշմամբ, որը նախատեսված է կիրառել մարդկանց և կենդանիների հիվանդությունները բուժելու, կանխարգելելու և (կամ) օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաները փոփոխելու, վերականգնելու, կարգավորելու համար կամ ներմուծվում է մարդու և կենդանու օրգանիզմ հիվանդությունը ախտորոշելու նպատակով։
1.5.Հաճախորդ` Ընկերության Հարթակում գրանցված կամ Հարթակի միջոցով պատվեր իրականացնելու ցանկություն հայտնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
1.6.Օգտատեր՝ Ընկերության հետ համագործակցող և Հարթակի միջոցով էլեկտրոնային առևտուր իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ում կողմից առաջարկվող Ապրանքները ներկայացված են Հարթակում:
1.7.Դեղատուն` Հարթակի Օգտատեր հանդիսացող դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:
1.8.Առաքիչ՝ Հաճախորդին առաքման ծառայություններ մատուցող անձ:
1.9.Պատվեր ՝ Հաճախորդի կողմից Հարթակի կամ հեռախոսազանգի միջոցով ներկայացված պատվեր:

2. Ընդհանուր դրույթներ
2.1.Գրանցվելով սույն Հարթակում և/կամ պատվիրելով Ապրանքներ Հաճախորդն ընդունում է սույն օֆերտան և համաձայն է Ապրանքների վաճառքի պայմաններին:
2.2.Հաճախորդը համաձայնվում է իր անձնական տվյալների մշակումը Ընկերության Հարթակում հրապարակված Անձնական տվյալների մշակման քաղաքականության համաձայն իրականացնելու համար:
2.3.Հաճախորդն Ընկերության կայքում գրանցվելու, Պատվերի հայտը լրացնելու կամ հեռախոսազանգով Պատվեր գրանցելու դեպքում Ընկերությանը տրամադրում է և/կամ Օգտատերերին հասանելի է դարձնում անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության մեջ նկարագրված անձնական տվյալները:
2.4.Եթե Հաճախորդը տրամադրում է որևէ կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություն, կամ եթե Ընկերությունը ունի հիմնավոր պատճառներ կասկածի տակ դնելու այդ տեղեկության ճշմարտացիությունը, ճշգրտությունը կամ ամբողջականությունը, ապա այն կարող է մերժել Հաճախորդի հետագա մուտքը Հարթակ և/կամ հրաժարվել Ծառայությունների մատուցումից։
2.5.Հարթակում գրանցվելիս Հաճախորդն ընտրում է օգտանուն և գաղտնաբառ, որոնք խիստ գաղտնի են և ենթակա չեն փոխանցման Հաճախորդի կողմից որևէ երրորդ անձանց: Հաշիվների անվտանգությունը բարձրացնելու նպատակով Ընկերությունը խորհուրդ է տալիս այլ հարթակներում չօգտագործել նույն մուտքային տվյալները:
2.6.Եթե Հաճախորդի մուտքային տվյալները գողացվել, հրապարակվել, կորել կամ վերջինիս կողմից մոռացվել են, ապա Հաճախորդը պարտավորվում է էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով անմիջապես տեղեկացնել Ընկերությանը՝ հաշիվը արգելափակելու կամ գաղտնաբառի վերանայման նպատակով: Հաշվի արգելափակման դեպքում Հարթակից օգտվելու համար Հաճախորդը կրկին պետք է գրանցվի Հարթակում։
2.7.Եթե Հաճախորդի կողմից կցված վճարային քարտը գողացվել է և/կամ խարդախորեն օգտագործվում է երրորդ անձի կողմից, ապա Հաճախորդը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Ընկերությանը, ինչպես նաև ձեռնարկում է համապատասախան այլ միջոցներ (տեղեկացնում է քարտը սպասարկող բանկին, ոստիկանությանը):
2.8.Ալկոհոլային խմիչքների Պատվեր կատարող Հաճախորդը պետք է լինի օրենքով սահմանված չափահասության տարիքի: Ընկերությունն իրավունք ունի մերժել ալկոհոլի Պատվերը, եթե չկա ապացույց, որ Հաճախորդը 18 տարին լրացած անձ է:
2.9. Սույն կետը նույն կերպ կտարածվի Հաճախորդի կողմից պատվիրած ցանկացած Ապրանքի վրա, եթե ՀՀ օրենսդրությամբ Ապրանքի ձեռք բերման համար նախատեսված են տարիքային կամ այլ սահմանափակումներ:

3.Պատվերների ձևակերպան կարգը և իրականացման պայմանները
3.1.Հաճախորդը նախքան Պատվերի գրանցելը ընտրում է Ապրանքը :
3.2.Հարթակով Պատվեր գրանցելուց առաջ Հաճախորդն իր կողմից ընտրված Ապրանքը տեղադրում է զամբյուղի մեջ և մինչև Պատվերի հաստատումը կարող է փոփոխել՝ ավելացնել կամ պակասեցնել Ապրանքների տեսակը և քանակը:
3.3.Հաճախորդը Պատվերը ձևակերպելիս պարտավորվում է տրամադրել հավաստի և անհրաժեշտ տեղեկություններ` այդ թվում առաքման ճիշտ և հստակ հասցե:
3.4.Հաճախորդը Պատվերը ձևակերպելու ընթացքում ծագած խնդիրների լուծման համար կարող է կապ հաստատել ընկերության զանգերի կենտրոնի/աջակցության ծառայության հետ:
3.5.Հաճախորդն իրավունք ունի Պատվերը չեղարկել միայն Օգտատիրոջ համաձայնությամբ․
-սնունդ պատվիրելու դեպքում նախքան դրա պատրաստման գործընթացը սկսելը,
-այլ Ապրանքների դեպքում՝ նախքան Առաքչի կողմից այն Օգտատիրոջից վերցնելը:
3.6.Հաճախորդը, Պատվերը գրանցելուց հետո, իրավունք ունի փոփոխել՝ ավելացնել կամ պակասեցնել Ապրանքների տեսակը և քանակը՝ միայն Օգտատիրոջ համաձայնությամբ:
3.7.Ընկերությունը Պատվերը անմիջապես փոխանցում է համապատասխան Օգտատիրոջը, եթե այլ բան սահմանված չէ սույն օֆերտայում: Եթե որևէ պատճառով առաքումը հնարավոր չէ կազմակերպել, ապա Ընկերությունը հնարավորինս սեղմ ժամկետներում այդ մասին տեղեկացնում է Հաճախորդին:
3.8.Պատվերը Օգտատիրոջը փոխանցվելուց հետո Ապրանքի առաքումը կազմակերպվում է Առաքչի կողմից Հարթակի միջոցով Պատվերի և Հաճախորդի վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա:
3.9.Առաքումներն իրականացվում են ՀՀ տարածքում Հարթակում ներկայացված ցանկով սահմանված պայմաններով։
3.10.Ապրանքը ստանալու պահին Հաճախորդը Առաքչի ներկայությամբ պարտավոր է ստուգել ստացված Ապրանքների համապատասխանությունը (տեսականի, քանակ, արտաքին փաթեթավորում, որակ և այլն):
3.11.Եթե Հաճախորդը չի գտնվում իր կողմից նշված հասցեում, ապա Առաքիչը 10 րոպե սպասելուց հետո կարող է հեռանալ: Այս դեպքում, ինչպես նաև Հաճախորդի կողմից սխալ հասցե տրամադրելու հետևանքով առաքումը չիրականացվելու համար Ընկերությունը ազատվում է պատասխանատվությունից, իսկ Հաճախորդը պարտավորվում է վճարել ինչպես տվյալ, այնպես էլ նոր հասցեով իրականցված առաքման ծառայության համար:
3.12.Հաճախորդն իրավունք ունի պահանջել թերություններով առաքված Ապրանքի վերադարձ կամ փոխարինում՝ համապատասխան ՀՀ օրենսդրության: Ապրանքը չփոխարինելու դեպքում՝ հաճախորդն իրավունք ունի ստանալ վճարված գումարը:
3.13.Եթե Ապրանքի համար սահմանված է երաշխիքային ժամկետ, Հաճախորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե թերությունները հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում:
3.14.Օֆերտայի 3.12, 3.13 կետերով սահմանված պահանջները ներկայացնելու ցանկություն ունեցող Հաճախորդը պետք է կապ հաստատի Ընկերության զանգերի կենտրոնի հետ՝ ուղղորդման նպատակով։

4.Դեղերի պատվերը և առաքումը կարգավորող հատուկ պայմաններ
4.1.Դեղերի Պատվերների գրանցումը և առաքումը իրականացվում են բացառապես Դեղատան կողմից՝ վերջինիս կողմից շահագործվող Հարթակի «Դեղատուն» բաժնի միջոցով։
4.2.Դեղատունը պարտավոր է պահպանել ՀՀ օրենսդրության պահաջները:
4.3.Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Դեղատուն բաժնից պատվիրած Դեղերի օգտագործման կամ քանակի և/կամ վիճակի համար, ինչպես նաև Դեղատան կողմից ՀՀ օրենսդրաության պահպանման համար:

5.Վճարումներ
5.1.Ապրանքի գինը նշված է ՀՀ դրամով և ներառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերը: Հաճախորդի հարմարավետության համար, Հաճախորդի ցանկությամբ, Ապրանքի գինը որպես ուղենիշ ՀՀ դրամի հետ զուգահեռաբար կարող է արտահայտվել նաև այլ արժույթով՝ հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքով։
5.2.Ապրանքի համար Հաճախորդը վճարումը իրականացնում է ՀՀ դրամով անկանխիկ կամ կանխիկ եղանակով:
5.3. Ապրանքի գինը չի ներառում առաքման ծառայությունների վճարը։
5.4.Հաճախորդը առաքման ծառայությունների համար վճարում է Ապրանքների համար վճարումը կատարելու պահին։
5.5.Հաճախորդը պարտավոր է վճարել Պատվերների դիմաց ձևավորված և Հաճախորդի համար տեսանելի ամբողջ գումարը։ Առցանց եղանակով վճարելու դեպքում ամբողջ գումարը չվճարելու պարագայում Պատվերը չի հաստատվում:
5.6.Ընտրելով անկանխիկ եղանակով վճարման տարբերակը՝ Հաճախորդը հաստատում է, որ տեղյակ է և համաձայն երրորդ անձ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ, և որ Ընկերության նկատմամբ վերջիններիս կողմից սահմանված պայմանների հետ կապված որևէ առարկություն և/կամ պահանջ չունի:
5.7.Պատվերի չեղարկման կամ Ապրանքի վերադարձի դեպքում Ընկերությունը կամ Ապրանքի տեսականու, քանակի կամ որակի համար պատասխանատու համապատասխան Օգտատերը պարտավորվում է վերադարձնել վճարված գումարը 15-օրյա ժամկետում:

6.Պատասխանատվություն
6.1.Կողմերը պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
6.2. Սույն օֆերտայի 2.8 և 2.9 կետերով նախատեսված դեպքերում Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց անունից գրանցված Հաճախորդի ինքնության, ինչպես նաև հաշվի օգտագործման համար:
6.3.Ընկերությունը պատասխանատու չէ Հաճախորդի կողմից տրամադրված տվյալների ճշտության և վավերականության համապատասխանության և դրանց պատճառով առաջացած հետևանքների համար:
6.4.Ընկերությունը Հաճախորդի և Օգտատիրոջ, Հաճախորդի և Առաքչի, Առաքչի և Օգտատիրոջ, միջև ծագող պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում միայն այն մասով, որը կապված է իր կողմից Հարթակը սպասարկելու, Պատվերը գրանցելու և փոխանցելու հետ, եթե այլ բան սահմանված չէ սույն օֆերտայում:
6.5. Ապրանքի որակի, քանակի, թարմության, այլ որակական հատկանիշների, ինչպես նաև Առաքման ծառայության պատշաճության համար պատասխանատվություն են կրում Օգտատերը և/կամ Առաքիչը։

7.Ֆորս Մաժոր
7.1.Կողմերն ազատվում են սույնով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պատասխանատվությունից, եթե այն առաջացել է անհաղթահարելի ուժի հետևանքով, ներառյալ բայց չսահմանափակված` հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի, պետական մարմինների գործողությունների կամ անգործությունների (մասնավորապես արժութային օպերացիաների սահամանափակումները), զինված գործողությունների հետևանքով, եթե այդ հանգամանքները ուղղակիորեն ազդել են սույն Օֆերտայի կատարման վրա: Նշված հանգամանքների վրա հասնելու դեպքում պարտավորությունների կատարումը հետաձգվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում գործել են այդ հանգամանքները:
7.2.Կողմը, որը անկարող է կատարել պարտավորությունները ֆորս մաժորային հանգամանքի հետևանքով, պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել մյուս կողմին այն հանգամանքների ծագման և/կամ դադարման մասին, որոնք խոչընդոտում են իրականացնելու իր պարտավորությունները: Փաստերը, որոնք մատնանշում է համապատասխան կողմը իր վերը նշված ծանուցման մեջ, պետք է հաստատված լինեն իրավասու մարմնի կողմից:

8.Վեճերի լուծում
8.1. Սույն օֆերտայի շրջանակներում ծագած բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ՝ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով, իսկ դրանցում հաջողության չհասնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության իրավասու դատական ատյաններում:
8.2.Հաճախորդի կողմից Ընկերությանը կամ Օգտատերերին կամ Առաքիչներին ուղղված դիմում/բողոքները կարող են ներկայացվել.
-բանավոր կարգով՝ զանգահարելով Ընկերության զանգերի կենտրոն +374 11 311 111 հեռախոսահամարով,
-գրավոր կարգով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Ընկերության փոստային հասցեին ուղարկելու միջոցով:
8.3.Ընկերությունն իր միջոցներով կկազմակերպի Հաճախորդի դիմում/բողոքի ուղղորդումը ճիշտ հասցեատիրոջը։

9.Եզրափակիչ դրույթներ
9.1.Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ Օֆերտայում միակողմանիորեն կատարել փոփոխություններ և լրացումներ, որի մասին Հաճախորդը կծանուցվի Ընկերության կայքէջից: Տվյալ դեպքում Ընկերությունը հորդորում է Հաճախորդին մինչև Պատվեր կատարելը համոզվել, որ փոփոխություններն իր համար ընդունելի են:
9.2.Փոփոխությունները համարվում են ընդունված Փոփոխությունների կատարման պահին առկա Հաճախորդների կողմից Հարթակի միջոցով Պատվեր կատարելու պահից ։
9.3.Հաճախորդը սույնով անվերապահորեն ընդունում է, որ տարբերակների միջև հակասության դեպքում գործում է վերջին ամսաթվով հրապարակված Օֆերտան։
9.4.Ընկերությունն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ զիջել Հաճախորդի կողմից ընդունված Օֆերտայով ամրագրված իր իրավունքները կամ փոխանցել իր պարտավորություններն այլ անձի` առանց Հաճախորդի համաձայնության:
9.5.Հաճախորդն իրավունք չունի իր իրավունքները և պարտավորությունները փոխանել երրորդ անձի` առանց Ընկերության համաձայնության:
9.6.Օֆերտայի որևէ դրույթ անվավեր կամ առոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:
9.7.Օֆերտան կազմված է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել և հրապարակվել նաև այլ լեզուներով: Հայերենի և այլ լեզվով տարբերակների միջև հակասության դեպքում գերակա է հայերեն տարբերակը: