Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Ակոս Newmag

Ակոս Newmag

4,800 ֏

Հեղինակ՝  Վալերի Մանտո

Օրիգինալ անուն` Le sillon

Լեզու՝ Հայերեն

Կազմ՝ կոշտ

Էջերի քանակ՝ 267

Հրատարակչություն՝ Newmag

Չափսեր՝ 14.5x22.3 սմ

«Ակոսը» թողնում է անհանգիստ, փոթորկուն և վտանգներով լի աշխարհի տպավորություն: Վալերի Մանտո

 Վալերի Մանտոն սիրահարված է Ստամբուլին ու դրա բնակիչներին, սակայն նրան վրդովեցնում է այդտեղ տիրող քաղաքական ու հանրային մթնոլորտը՝ համատարած սարսափ, ատելություն ու կասկած։ Հենց այս ցածր բնազդներն է Ռեջեփ Էրդողանը բորբոքում «քաոսի եզրին հայտնված այս երկրում, որը դեգերում է արմատականության եւ բռնապետության միջեւ»։

Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ գլխավոր հերոսուհին 1.5 տարի հետաքննում է Հրանտ Դինքի կյանքը։ Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, էժան ճաշարաններում քաբաբ ուտում, տրվում յոգային, քայլում այն բանտերի մոտով, որոնցում իրենց հայացքների համար տառապում են 150 լրագրողներ, հետեւում Հրանտ Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում ենք»:

Այս դժոխքում է, որ մոլեռանդների ամբոխը մի երեկո, ռամադանից հետո, ծեծում է երաժշտական խանութի տիրոջն ու հաճախորդներին, որոնք Radiohead-ի նոր ալբոմն էին լսում։ Այս դժոխքում են ահաբեկիչները 2016-ին հարձակվում Աթաթուրքի օդակայանի վրա: Այն նույն օդակայանի, որտեղով 2017-ին հերոսուհին փախչում է Ֆրանսիա՝ իր վիզայի ժամկետը լրանալուն պես:

 Լրագրող և գրող Վալերի Մանտոն (ծնվ.1985) 2008-2013թթ. աշխատել է ֆրանսիական հայտնի «Շառլի Հեբդո» շաբաթաթերթում։ Այժմ բնակվում է Մարսելում և Ստամբուլում։ «Ակոսը» նրա 2֊րդ վեպն է։ Այս վեպում Վալերին վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, ռեպորտաժը, քաղաքական սատիրան ու սիրավեպը։ Հեղինակը Մարսելից Ստամբուլ է մեկնում հանդիպելու նախկին ընկերուհուն, փակ հայացքների տեր ընկերներին, յոգայի ուսուցչին։ Նա բախվում է զղջման ալիքին ու է՛լ ավելի մեծ զայրույթի։

 

 

 

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն