Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Արա Թադևոսյան «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» Newmag

Արա Թադևոսյան «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» Newmag

4,800 ֏

Այս գիրքն ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։ Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում։ Այդպես լրագրող Արա Թադեւոսյանը մի օր որոշում է Հայաստան հրավիրել համաշխարհային այն ռոք աստղերին, որոնք ժամանակին օգնեցին Սպիտակի երկրաշարժից տուժած երկրին։ Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլնամակները մնում են անպատասխան, երբ բոլորը՝ ընկերներից մինչեւ հովանավորներ, թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է։ Ինչ է պետք անմիջապես անել, եթե աստղը, ի վերջո, ժամանել է, բայց ատամնացավով։ Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ: Արա Թադևոսյանը (ծնվ. 1976 թ.) լրագրող է: 1999 թվականից «Մեդիամաքս» մեդիա ընկերության համահիմնադիրն է և տնօրենը: Լրագրողական կարիերայի ընթացքում մի քանի հարյուր հոդված, հարցազրույց և սյունակ է հրապարակել հայկական, արևմտյան և ռուսաստանյան լրատվամիջոցներում: «Երևան XX դար», «Շարժում 1988/25» գրքերի համահեղինակն է և խմբագիրը:

Հեղինակ՝ Արա Թադևոսյան

Լեզու՝ Հայերեն

Էջերի քանակ՝ 172

Հրատարակչություն՝ Newmag

Հրատարակման տարեթիվ՝ 2020

Չափսեր՝ 14.5x22.3սմ

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն