Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Արման Սաղաթելյան «Կյանքի նյարդը» Newmag

Արման Սաղաթելյան «Կյանքի նյարդը» Newmag

4,800 ֏

Ինչո՞վ էր զբաղված և ի՞նչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին։ Զգո՞ւմ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը։ Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում։ Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը։ Այն սև ու սպիտակ չէ, ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի ու մթի։ Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ։ Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր։ Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդների մասին է։ Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ ու մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին։ Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը։

 

Հեղինակ՝ Արման Սաղաթելյան

Լեզու՝ Հայերեն

Էջերի քանակ՝ 344

Հրատարակչություն՝ Newmag

Հրատարակման տարեթիվ՝ 2020

Չափսեր՝ 14.4x22.3

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն