Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Ֆենիքս Դարբինյան Newmag

Ֆենիքս Դարբինյան Newmag

12,800 ֏

Հեղինակ՝ Կարեն Բալյան

Օրիգինալ անունը` Ֆենիքս Դարբինյան

Լեզու՝ Հայերեն

Կազմ՝ կոշտ

Էջերի քանակ՝ 280

Հրատարակչություն՝ Newmag

Չափսեր՝ 210x 267

Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի գիրքը նվիրված է հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից մեկի՝ Ֆենիքս Դարբինյանի (1924-1996) ստեղծագործությանը։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի նախագծերով և քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացվել է Երևանի կենտրոնը, վերակառուցվել՝«Անի» հյուրանոցը, Աբովյան փողոցի՝ Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգին Մեծ շատրվանով։ Գրքում մանրամասն ներկայացված են վաստակաշատ ճարտարապետի բազմաթիվ այլ կառույցներ ու նախագծեր՝ ժամանակաշրջանի համատեքստում։ Ճարտարապետի անձնական արխիվից մեծաքանակ նյութեր, գծագրեր ու լուսանկարներ տպագրվում են առաջին անգամ։ Գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։

Կարեն Բալյանը (ծնվ. 1953 թ.) մոդեռնիզմի պատմության մասնագետ է ու պրոֆեսոր: Ճարտարապետության և քաղաքաշինության վերաբերյալ ավելի քան 100 մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ է՝ հրատարակված աշխարհի տարբեր երկրներում: ԽՍՀՄ և միջազգային մրցույթների դափնեկիր է: 1975 թ. ավարտել է Կ․ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում՝ Ճարտարապետության տեսություն և պատմություն գիտահետազոտական ինստիտուտում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ազգային ճարտարապետության խնդիրների վերաբերյալ: 1981 թվականից ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ է, ՌԴ ճարտարապետների և Հայաստանի ճարտարապետների միությունների անդամ:

 

 

 

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն