Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Լոտո Newmag

Լոտո Newmag

4,800 ֏

Հեղինակ՝ Հարութ Կբեյան

Լեզու՝ Հայերեն

Կազմ՝ կոշտ

Էջերի քանակ՝ 184

Քաշ՝ 315գ

Հրատարակչություն՝ Newmag

Հրատարակման տարեթիվ՝ 2020

Չափսեր՝ 14.5x22.3սմ

Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։ «Բոլոր խոսակցությունները, թե կյանքը շախմատ է, չափազանցված են, Պողո՛ս։ Իրականում կյանքն ավելի շատ նման է շաշկիի։ Բոլորը ձգտում են հասնել ինչ-որ բանի։ Ամենահեշտը ճանապարհին ինչ-որ մեկի կամ մի քանիսի վրայով անցնելն է։ Պետք է զգույշ լինես, որ հանկարծ քեզ ֆուկ չանեն։ Չես անցնում դու՝ անցնում են քո վրայով: Կամ հանում են խաղից….»։

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն