Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Խայտառակ արարք Newmag

Խայտառակ արարք Newmag

5,800 ֏

Հեղինակ՝ Թաներ Աքչամ 

Օրիգինալ անունը` A Shameful Act

Լեզու՝ Հայերեն

Կազմ՝ կոշտ

Էջերի քանակ՝ 560

Հրատարակչություն՝ Newmag

Չափսեր՝ 16x24սմ

 

Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային առաջին գնահատականը՝ թուրք պատմաբանից:

1915-ին՝ համաշխարհային պատերազմի քողի տակ, ավելի քան 1.5 միլիոն հայ կոտորվեց զանգվածային սպանությունների, բռնի տեղահանության, այդ ճանապարհին սովի և տանջանքների հետևանքով։ Հայերը և աշխարհն այս ամենի համար պատասխանատու են համարում Օսմանյան իշխանություններին, սակայն Թուրքիան հերքում է Ցեղասպանության մասին բոլոր մեղադրանքներն ու պնդումները։

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանք է։ Աքչամն առաջին գիտնականն է, որը հավաքել է թուրքական ռազմական և դատական փաստաթղթերում, ականատեսների նամակներում և վկայություններում ցրված կարևորագույն ապացույցները։ Նա հետևել է Ցեղասպանությանը նախորդած իրադարձություններին և ցույց տվել, թե ինչպես են Ցեղասպանությունը համակարգված կերպով կազմակերպել Օսմանյան կառավարությունը, իշխող քաղաքական ուժը և բանակը։ Աքչամը նաև հետաքննում է կարևորագույն հարցը, թե Թուրքիան ինչպես խուսափեց պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը և թուրք ազգայնականների առաջնահերթությունները։

Հիմա, երբ Թուրքիան մեծ ջանքերով փորձում է միանալ Եվրամիությանը, Աքչամի աշխատանքը նույնիսկ ավելի կարևոր և անհրաժեշտ է դառնում։ Արդիականությունը չկորցնող այս գիրքը Հայոց ցեղասպանության թեմայով դասական և առաջնային աշխատություն է։

 

Թաներ Աքչամը ծնվել է 1953 թ. հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Արդահանի նահանգի Օլչեք քաղաքում։ Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությամբ հետաքրքրվել է վաղ տարիքից։ 1976-ին ձերբակալվել է քրդական շարժմանն աջակցող ուսանողական պարբերական ստեղծելու մեղադրանքով: Դատապարտվել է 10 տարվա բանտարկության, բայց մեկ տարի անց փախել է բանտից, քաղաքական ապաստան ստացել Գերմանիայում։ 1988-ից աշխատել է Համբուրգի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Դոկտորական թեզը պաշտպանել է Հանովերի համալսարանում 1996-ին։ Թեման՝ «Թուրքական ազգայնականությունը և Հայոց ցեղասպանությունը. 1919-1922թթ. Ստամբուլում ռազմական տրիբունալները»: 2002-ից հրավիրյալ դասախոս էր Մինեսոտայի համալսարանում (ԱՄՆ)։ Ապա աշխատել է Կլարկ համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտության կենտրոնում։ 2008-ից նույն համալսարանի Հայագիտության կենտրոնի ղեկավարն է: 10 գրքի հեղինակ է։

 

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն