Վերադառնալ ALEX YVN
ALEX YVN-ից օնլայն գնված ապրանքների վերադարձ և փոխանակում
Օնլայն գնված ապրանքը հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել հետևյալ պայմաններով.
1․ Երևանում ապրանքը կարելի է վերադարձնել այն խանութ-սրահ, որտեղից իրականացվել է պատվերի առաքումը։ Մասնաճյուղի վերաբերյալ տեղեկատվությունը նշված է գնման կտրոնի վրա։
2․ Վերադարձը կամ փոխանակումը հնարավոր է կատարել գնման օրվանից 30 օրվա ընթացքում, եթե ապրանքը՝
չի օգտագործվել,
պահպանել է իր սկզբնական և պատշաճ տեսքը,
ունի բոլոր պիտակները և գնումը հաստատող կտրոնը։
Qartez շապիկը լիովին յունիսեքս է այն կարող են կրել և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Ազատ կտրվածքն ու մինիմալիստական քարտեզի դիզայնը դարձնում են այն հարմար ամենօրյա կրելու համար՝ համադրելով տարբեր ոճերի հետ։ Հետևի մասում պատկերված է քաղաքային քարտեզի ուրվագիծ՝ կարմիր տեղանշման նշանով (location pin), իսկ ներքևում գրված է “Location of my heart”, ինչը այն դարձնում է հիանալի նվեր զույգերի կամ ընկերների համար։ Բաղադրություն՝ 100% բամբակ։