Վերադառնալ Նաիրիան
Մաշկի բոլոր տեսակների համար
Հանգստացնող եւ փափկացնող
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
- Արեվածաղկի յուղ
- Թավշածաղկի եթերայուղ
- Դիմեթիլսուլֆոն (Օրգանական ծծումբ)
- Ուրցադաղձի եթերայուղ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երկար եւ ակտիվ օրվա վերջում Ձեր ոտքերին անշուշտ անհրաժեշտ է քնքուշ եւ հոգատար խնամք: Ձեռքով պատրաստված այս հանգստացնող ոտքի քսուքը կազմված է եթերայուղերի հզոր եռյակից: Թավշածաղկի եթերայուղը բուժում է բթամատի հոդի բորբոքումները, ոտքի մատների կոշտուկներն ու սնկային հիվանդությունները: Ուրցադաղձի եթերայուղն ունի մանրէասպան եւ հանգստացնող հատկություններ, իսկ զմուռսը բնության ամենազորեղ բժշկողներից է: Մենք հավելել ենք նաեւ մի պտղունց դիմեթիլսուլֆոն՝ բնական հումքից ստացված, ծծումբ պարունակող օրգանական միացություն, որպեսզի այն պաշտպանի մաշկը վնասվածքներից եւ կանխարգելի ճաքերի առաջացումը: