Վերադառնալ Նաիրիան
Նկարագրություն
Մաշկի բոլոր տեսակների համար
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
- Բուսական գլիցերին
- Վարդի եթերայուղ
- Դամասկյան վարդաջուր
- Վարդի գլիցերինի քամուկ
Վարդենի հավաքածուն կատարյալ նվեր է դեմքի խնամքի հանդեպ ուշադիր, դիմահարդարվել սիրող կամ պարզապես մաշկի առողջությանը հետեւող կանանց եւ աղջիկների համար: Հավաքածուն ներառում է Միցելային վարդաջուր, Տոնավորող հեղուկ եւ նրբագույն Վարդափոշի-սկրաբ: Այս խնամքի միջոցների հիմնական բաղադրիչը Արագյուղի դաշտերում աճող դամասկյան վարդն է, որի անուշաբույր եթերայուղը շատ օգտակար է չոր ու հասուն մաշկին: Վարդի եթերայուղն իր հակաօքսիդիչ զորեղ հատկությունների շնորհիվ պաշտպանում է մաշկն ազատ ռադիկալներից, որոնց ազդեցությամբ են առաջանում կնճիռները, խորշոմները եւ պիգմենտավորումը: