Վերադառնալ Նաիրիան
Պաշտպանիչ եւ սնուցող միջոց մաշկի բոլոր տեսակների համար
Հիմնական բաղադրիչներ
- ժոժոբայի յուղ
- չիչխանի յուղ
- նարդոսի եթերայուղ
- շիի յուղ
- կիտրոնի եթերայուղ
Ամրացնելով եղունգներն ու փափկացնելով դրանց շուրջ եղած նրբամաշկը՝ այս բալզամը սպեղանի կդառնա մանիկյուրի հետ կապված բոլոր խնդիրներին: Ունաբի յուղը ներթափանցում է եղունգի կառուցվածքի մեջ՝ ավելացնելով դրա ճկունությունն ու կանխելով եղունգների շերտավորումն ու կոտրտվածությունը: Կիտրոնային նվենու եւ նարդոսի եթերայուղերի թարմացնող խառնուրդը պաշտպանում է ձեր մաշկը մանրէներից: Չիչխանի յուղը՝ հագեցած վերականգնող բետա- կարոտինով, երիտասարդացնում ու փափկացնում է նրբամաշկը, մինչ շի յուղը՝ առատ վիտամին E- ով, ստեղծում է պաշտպանիչ շերտ: Ուրեմն մի՛ հապաղեք եւ թող ձեր եղունգներն առնչվեն իսկական հրաշքի հետ:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու: