Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
  • Ամանոր
 
Այգեգործական սայլակ Gardena

Այգեգործական սայլակ Gardena

33,000 ֏

Այգու համար նախատեսված GARDENA սայլակները կիրառվում են տարբեր նպատակների համար, օրինակ այգու աղբի, մոլախոտի, չորացած խոտի և թափոնների հավաքման և հեռացման համար: Սայլակը ունի հատուկ պաշտպանիչներով մեծ և ապահով անիվներ, որոնք ապահովում են կայունությունը և չեն վնասում գազոնը: Սայլակն ունի նաև մետաղական շրջանակ`նախատեսված 70կգ ծանրության համար:

Հարմարավետ կափարիչը երկու կիրառում ունի` պաշտպանում է խոնավությունից և կանխում է հոտի տարածումը, ինչպես նաև կարող է օգտագործվել որպես աղբը հավաքելու հարմարանք (գոգավոր թիակ): Սայլակի կոռռոզիայից պաշտպանող մատերիալը ապահովում է սայլակի երկարակեցությունը: Բռնակի բարձրության կարգավորման շնորհիվ կարկասին (կմախքին) միացված պարկը լցնելը հեշտ է: Սայլակը կարող է օգտագործվել նաև աղբը տեսակավորելու համար, քանի որ կա երկու պարկ միաժամանակ փակցնելու հնարավորություն: Պարկի ամրակը հանելով, սայլակը կարելի է օգտագործել մրգերով և ըմպելիքներով լի արկղերի հարմարավետ տեղափոխման համար:

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն