Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Զանգվածի անալիզատոր Tanita BC-601

Զանգվածի անալիզատոր Tanita BC-601

159,000 ֏

BC-601 մարմնի կազմության անալիզատորները հաշված վայրկյաններում որոշում են ճարպի, ջրի, մկանային զանգվածի տոկոսային պարունակությունը` ինչպես ընդհանուր օրգանիզմում, այնպես էլ սեգմենտներով` ձեռքեր (աջ/ձախ), ոտքեր (աջ/ձախ), մարմին:

Ինչպե՞ս է աշխատում

Մեթոդի հիմքում ընկած է այն փաստը, որ ճարպային և մկանային հյուսվածքները ունեն տարբեր էլեկտրահաղորդականություն, համապատասխանաբար ցուցաբերում են տարբեր դիմադրություն (բիոէլեկտրական իմպեդանսի մեթոդ - BIA): Անալիզատորի հարթակի վրա կան հատուկ էլեկտրոդներ, որոնք փոխանցում են ցածր հաճախականության հոսանքը և չափում են մարդու մարմնի դիմադրությունը:

Ի՞նչ է կարելի իմանալ կշեռք - անալիզատորների օգնությամբ`

• Քաշը, կգ

• Ճարպի պարունակությունը, %

• Ջրի պարունակությունը, %

• Մետաբոլիկ տարիքը, 12-50 տարեկան

• Ոսկրային զանգվածը, կգ

• Վիսցերալային ճարպի մակարդակը, 1-59

• Հիմնական փոխանակությունը (BMR), կկալ

• Ֆիզիկական ռեյթինգը

Չափսեր` 32սմ х 35սմ х 4սմ

Քաշ` 2.4կգ

Գույն` սև

Արտադրման երկիր` Չինաստան

Արտադրողի երաշխիք` 36 ամիս

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն