Խանութներ
  • Բոլորը
  • Քարֆուր
  • Ֆուդկորտ
  • Խանութներ
 
Չիայի սերմեր 200գ Go Green Armenia

Չիայի սերմեր 200գ Go Green Armenia

2,000 ֏

Քաշ` 200գ

 

Չիայի սերմերը աճեցվում են Աշտարակի և Արևշատի ջերմոցներում: Չի պարունակում ԳՄՈ և քիմիական հավելումներ:

Ինչպես գիտենք չիայի սերմերը օգտագործել են մայաները հազարավոր տարիներ: «Չիա» բառը նշանակում է ուժ Մայաների լեզվում: Սկզբնական շրջանում այն օգտագործվել է որպես սնունդ՝ որսի և մարտերի երկար հեռավորությունը հաղթահարելու համար:

 

Չիայի սերմերի օգտակար հատկությունները

Չիայի սերմերը պարունակում են մագնեզիում, օմեգա 3, կալցիում, հակաօքսիդանտներ, երկաթ, սպիտակուցներ: Այն հանդիսանում է վիտամինների և հանքանյութերի բնական աղբյուր: Կարող են օգտագործել ինչպես վեգանները, այնպես էլ բուսակերները: Չի պարունակում սնձան (գլյուտեն):

 

Չիայի սերմերի օգտակար հատկությունները`

1. Նպաստում է հագեցվածությանը և քաշի կորստին:

2. Oգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

3. Պարունակում է օմեգա 3, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և նպաստում է սրտի առողջությանը:

4. Պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը ազատ ռադիկալներից, քաղցկեղից և ծերացման բացասական հետևանքներից:

 

 

Հաճախորդի կարծիք
Գնահատումները կակտիվանան ստուգելուց հետո:
Ձեր գնահատականը *
Օգտանուն Էլ. Փոստ *
Մեկնաբանություն