Վերադառնալ Germanica
Նկարագրություն
Այս ժապավենները նախատեսված են ձեռքերի, ոտքերի և մարմնի այլ հատվածների անցանկալի մազերի արագ, արդյունավետ և երկարատև հեռացման համար։ Մոմե շերտերը հեշտ են կիրառման մեջ , ապահովում են մաշկի հարթություն մինչև մի քանի շաբաթ՝ առանց ածելիի օգտագործման։ Հարմար են մաշկի բոլոր տեսակների համար։ Փաթեթում ներառված են նաև յուղոտ խնամքի անձեռոցիկներ, որոնք մաքրում են մոմի մնացորդները և հանգստացնում մաշկը։ Օգտագործելու համար տաքացնել շերտը ձեռքերի մեջ, կպցնել մաքուր և չոր մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ, ապա սեղմել և կտրուկ հեռացնել հակառակ ուղղությամբ։ Խորհուրդ է տրվում օգտագործել 2–4 շաբաթը մեկ՝ կախված մազերի աճից։