Վերադառնալ Նաիրիան
Փափկացնող եւ պաշտպանող միջոց մաշկի բոլոր տեսակների համար
Հիմնական բաղադրիչներ
- նշի յուղ
- ուրցադաղձի եթերայուղ
- արեւածաղկի յուղ
Այս խոնավացնող ձեռքի քսուքը պատրաստված է բուժիչ եւ զորեղ բաղադրիչների ծաղկեփնջից, որը վերադարձնում է փափուկ եւ նուրբ մաշկի զգացողությունը: Հայաստանի լեռնահովիտներում աճող դամասկյան վարդերից թորված վարդաջուրը մենք համադրել ենք սառը եղանակով զտված արեւածաղկի յուղի հետ, որը պաշտպանում է ազատ ռադիկալների առաջացրած բջջային եւ հյուսվածքային վնասվածքներից, ինչպես նաեւ` ոսկեգույն մեղրի հետ, որը բուժում է փոքր քերծվածքներն ու խոնավ է պահում մաշկը: Այս քսուքի բաղադրության մեջ մտնող վերջին, ոչ պակաս կարեւոր բաղադրիչը, որը մենք պարբերաբար ժողովում ենք բնության գկից, ուրցադաղձն է: Այս մանրիկ ու բուրավետ բույսն ունի հրաշագործ մանրէասպան հատկություններ, որոնք կպաշտպանեն Ձեր ձեռքերն անցանկալի մանրէներից: