Վերադառնալ Նաիրիան
Նկարագրություն
Վերականգնող օճառ զգայուն մաշկի համար
Հիմնական բաղադրիչներ
- ծիրանի կորիզի յուղ
- նարդոսի եթերայուղ
Մետաքսե այս օճառը ՆԱԻՐԻԱՆ- ի բանաձեւն է անհարթ, չոր եւ ճաքճքված մաշկի համար: Սնուցիչ յուղերով եւ հանգստացնող մզվածքներով հարուստ՝ այն սկզբում ստեղծվել է էկզեմայով տառապող երեխային օգնելու նպատակով: Այս բանաձեւում նռան եւ ծիրանի յուղերը ստեղծում են ճարպաթթուների պաշտպանիչ շերտ, որը փափկացնում է մաշկը եւ կոփում այն միջավայրի վնասակար ազդեցությունների դեմ: Վաղենակով ու նարդոսով ներծծված՝ այն ակնթարթորեն կփափկացնի գրգռված եւ զգայուն մաշկը: Եվ վերջում, որպեսզի մաշկը չզրկվի ջրից, մենք հավելել ենք մետաքսի սպիտակուցներ, որոնք նաեւ մետաքսե փափկություն կհաղորդեն մաշկին: