Վերադառնալ The Bake House
Նկարագրություն
Ագար- Ագարը՝ սպիտակ փոշու տեսքով, անհոտ և անհամ հավելում է, որը ստացվում է կարմիր ջրիմուռներից և համարվում է բնական հյուսվածքային նյութ։ Օգտագործվում է որպես ժելեացնող ագենտ, խտացուցիչ և կայունացուցիչ։ Ստեղծում է կարծր, թափանցիկ ու փխրուն գել։ Նախատեսված է՝ ժելե միջուկների, լցոնների ու մուսերի համար։ Ջերմակայուն է մինչև 92°C։ Անկայուն է սպիրտի, թթվային միջավայրերի և սառեցման/հալեցման նկատմամբ։ Չի վերականգնում կառուցվածքը խառնելուց հետո։ Օգտագործման չափաբաժին՝ 0.5–40 գ/կգ՝ կախված բաղադրատոմսից և ցանկալի կառուցվածքից։