Վերադառնալ Զանգակ Գրատուն
Հեղինակ՝ Մարինե Միքաելյան
Լեզու՝ Հայերեն
Հրատարակչություն՝ Հեղինակային հրատարակություն
Հրատարակման տարի՝ 2016
Տարիքային խումբ՝ 16+
Կազմի տեսակ՝ Փափուկ
Էջերի քանակ՝ 163
Չափս՝ 145x200
Քաշ՝ 160գր
«Բռնության և զոհի հոգեբանություն» ուսումնամեթոդական ձեռնարկը նպատակաուղղված է սոցիալ-հոգեբանական նոր բնագավառի՝ զոհաբանության ուսումնասիրությանը: Ներկայացվում են զոհաբանության առարկան, խնդիրները, զարգացման միտումները, բռնության և զոհի հոգեբանության մեթոդները, զոհերի տարաբնույթ դասակարգումները, անձի զոհային հատկանիշները: Քննարկվում են բռնության տեսակները եւ հիմնական ձևերը, ընտանեկան բռնության զոհերի հոգեբանական առանձնահատկությունները, դպրոցական բռնության պատճառները և հետևանքները, աշխատավայրում կիրառվող բռնության՝ մոբբինգի դրսևորումները: Դիտարկվում են զոհ-այցելուի հետ իրականացվող խորհրդատվական աշխատանքի յուրահատկությունները, հոգեթերապիայի հիմնական փուլերը, այցելուի դիմադրությունը փոփոխությունների հանդեպ և հոգեթերապևտի քայլերն՝ ուղղված այցելուի դիմադրության հաղթահարմանը: