Վերադառնալ Наирян
Սնուցող եւ վերականգնող
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Վարդաբույր խորդենու եթերայուղ
Ժոժոբայի յուղ
Տերեփուկի քամուկ
Հալվեի հյութ
Հռոմեական երիցուկի եթերայուղ
Պանթենոլ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ո՛չ» ասեք չորացնող, շերտավորում առաջացնող սուլֆատներին՝ կիրառելով այս բնական շամպունը, որը կսնուցի եւ կփափկացնի ձեր մազերը: Այս բանաձեւում կոկոսի հիմքով մաքրող բաղադրիչները հարմար են անգամ մանկան գլխամաշկին, բայց եւ արդյունավետորեն հեռացնում են փոշու եւ անմաքրության բոլոր հետքերը: Բավարար չհամարելով միայն մաքրող հատկանիշները՝ մենք հարստացրել ենք այս շամպունը ժոժոբայի յուղով, որպեսզի այն փայլ եւ ամրություն հաղորդի ձեր մազերին, ինչպես նաեւ` խորդենու եթերայուղով, որը փափկացնում է մազերը: Հավելել ենք նաեւ տերեփուկի մզվածք եւ բերգամոտի եթերայուղ, որոնք ամառային տրամադրություն կբերեն տարվա ցանկացած եղանակին: