Back to ALEX YVN
ALEX YVN-ից օնլայն գնված ապրանքների վերադարձ և փոխանակում
Օնլայն գնված ապրանքը հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել հետևյալ պայմաններով.
1․ Երևանում ապրանքը կարելի է վերադարձնել այն խանութ-սրահ, որտեղից իրականացվել է պատվերի առաքումը։ Մասնաճյուղի վերաբերյալ տեղեկատվությունը նշված է գնման կտրոնի վրա։
2․ Վերադարձը կամ փոխանակումը հնարավոր է կատարել գնման օրվանից 30 օրվա ընթացքում, եթե ապրանքը՝
չի օգտագործվել,
պահպանել է իր սկզբնական և պատշաճ տեսքը,
ունի բոլոր պիտակները և գնումը հաստատող կտրոնը։
Հավաքածուն նվիրված է Պ. Սևակի մշակութային ժառանգությանը՝ արտահայտված ժամանակակից դիզայներական լուծումներով։ Սա հավաքածուի գաղափարական մեխն է։ «Ապրե՜լ»՝ այստեղ պարզապես գոյություն չէ, այլ ընտրություն և պատասխանատվություն։ Պարույր Սևակը այս տողերով ձևակերպում է ապրելու էությունը՝ որպես կապ մարդուց դեպի հանրություն, «ես»-ից դեպի «մենք»։ Այս տողը ընտրվել է՝ ընդգծելու «ապրել» բայի արդիականությունն ու օրհասական նշանակությունը մեր իրականության մեջ, ինչպես նաև իր բարձր ճանաչելիության շնորհիվ՝ դարձնելով այն ազդեցիկ և գիտակցված կրելի արտահայտություն։ Շապիկն ունի ժամանակակից, ազատ ու հարմարավետ կտրվածք, որը թույլ է տալիս պահպանել անկաշկանդ շարժման և առօրյա հարմարավետության զգացողությունը։ Մոդելը ունիսեքս է՝ նախատեսված ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Բաղադրություն՝ 100% բամբակ։