Վերադառնալ Բնատուր
Նշանակություն. Որքան ամուր են մազարմատները, այնքան փարթամ են մազերը:
Հազրեվարդով հարստացված այս շիճուկը նոր ուժ է տալիս ձեր մազարմատներին: Այս բազմաֆունկցիոնալ ֆորմուլան՝ ստեղծված ձիթապտղի, ժոժոբայի, դափնու և խաղողի կորիզի յուղերի համադրությամբ, խնամում է գլխամաշկը, սնուցում արմատները և խթանում մազերի աճը՝ դարձնելով դրանք ավելի առողջ և խիտ:
Բաղադրություն․Դափնու յուղ, խաղողի կորիզի յուղ, ժոժոբայի յուղ, չորացրած հազրեվարդ, ձիթապտղի յուղ, հազրեվարդի եթերային յուղ, նարդոսի եթերային յուղ, նարնջի եթերային յուղ, Ե վիտամին
Կիրառում. Օգտագործելուց առաջ պարտադիր թափահարել։ Օգտագործել մինչև մազերը լվանալը։ Տարածել մազարմատներին և լավ մերսելով գլխամաշկը տարածել մինչև մազերի ծայրը։ Խորհուրդ է տրվում գլուխը փաթաթել նախ մոմլաթով, այնուհետև՝ սրբիչով և 30-60 րոպե պահել։ Մանրակրկիտ լվանալ:
Պահել 5°C - 25°C ջերմաստիճանային պայմաններում, արևի լույսից հեռու։