Վերադառնալ Էդիթ Պրինտ
Հանրահաշվի 12-րդ դասարանի դասագիրք՝ «Հենքային» ծրագրով:
Ավագ դպրոցի «Խորացված» և «Հենքային» ծրագրերը խիստ տարբեր են, մասնավորապես, առաջին ծրագրի համար տարեկան նախատեսված է 170 ժամ (երկու կիսամյակ), իսկ երկրորդ ծրագրի համար՝ տարեկան 32 ժամ (մեկ կիսամյակ):
«Հենքային» ծրագրով՝ նախատեսված 32 ժամից 9 ժամը կրկնության համար է: Դա լավ հնարավորություն է անցածը կրկնելու և մաթեմատիկայի ավարտական քննությանը նախապատրաստվելու համար:
Մնացած ժամերը նախատեսված են «Մաթեմատիկական տրամաբանության տարրեր» թեմայի համար: Այդ թեմայի և կրկնության համար նախատեսված առաջադրանքների ճնշող մեծամասնությունը ունի լուծում կամ պատասխան:
Տրամաբանությունը կյանքի գործիք է և այն անհրաժեշտ է բոլորին՝ անկախ մասնագիտությունից կամ հետաքրքրություններից: Այն օգնում է ճիշտ դատել ու մտածել, սովորեցնում է տեսնել փաստերի և եզրակացությունների միջև կապերը: Զարգացնում է քննադատական մտածողությունը, որը էական հմտություն է հատկապես մեր ժամանակներում՝ տեղեկատվական հոսքի պարագայում:
Երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: