Վերադառնալ Էդիթ Պրինտ
Բրենդ:
ԷԴԻԹ ՊՐԻՆՏ
Արտադրման երկիր:
Armenia
Ենթաբաժին:
Կոդ:
EP-1315
*Required
Նկարագրություն
- Insights into World Politics երկհատոր դասագիրքը նախատեսված է միջազգային հարաբերությունների, պատմության և արևելագիտության ֆակուլտետների ուսանողների համար: Դասագիրքը կարող է նաև հանդիսանալ ինքնուսույց անգլերենը ուսումնասիրող լայն շրջանակի համար, որոնք նպատակ ունեն հարստացնել քաղաքական ոլորտին առնչվող իրենց մասնագիտական գիտելիքները և համապատասխան բառապաշարը:
- Առաջարկվող տեքստերը ժամանակակից պատմաքաղաքագիտական և քաղաքագիտական-տնտեսագիտական խնդիրների վերլուծություններն են, որ վերաբերում են համաշխարհային պատմության տարբեր դարաշրջանների հանգուցային թեմաներին: Դասագիրքը կարող է ծառայել որպես միջառարկայական կամուրջ նշված ֆակուլտետներում դասավանդվող մասնագիտական առարկաների ուսուցումը անգլերենով զուգահեռ մատուցելու և լրացնելու առումով:
- Դասագիրքը բաղկացած է 8 գլխից՝ 14 բաժնից, որոնք ապահովում են տրամաբանական զարգացում՝ համաշխարհային քաղաքականության ակունքներից մինչև ժամանակակից աշխարհաքաղաքական խնդիրներ:
- Դասագիրքն ունի երկլեզում թեմատիկ բառարան (Glossary)՝ կազմված յուրաքանչյուր գլխի համար: Նախատեսված է 98-126 լսարանային ժամի համար: Այն համապատասխանում է անգլերենը հատուկ նպատակներով (ESP) ուսուցանելու ժամանակակից պահանջներին և լեզվի իմացության համընդհանուր եվրոպական չափորոշիչների B-2, C-1 մակարդակներին:
Ապրանքի մանրամասներ
Լեզու:
Անգլերեն
Տպագրություն:
Գունավոր
Հրատարակության տարեթիվ:
2025
Շապիկ:
Փափուկ կազմ
Էջեր:
296
Հեղինակ:
Գ. Վ. Հովհաննիսյան, Ա. Ս. Ղալաչյան