Վերադառնալ Hirik
Դեմքի և պարանոցի սնուցող և խոնավացնող ցերեկային այս քսուքը համադրել է 7 յուղերի օգտակարությունը.
•Ազնվամորու և մոշի սերմերի յուղերը, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով և պաշտպանում են մաշկը վաղաժամ ծերացումից
•Ժոժոբայի յուղը, որն օգնում է պահպանել խոնավությունն՝ առանց ծակոտիները փակելու
•Բրնձի թեփի յուղը՝ մաշկին հաղորդում է մետաքսի փափկություն
•Մակադամիայի յուղը՝ խորը սնուցում և փափկացնում է մաշկը
•Կարիտեի յուղը՝ ինտենսիվ սնուցում և պաշտպանում է մաշկը
•Ծիրանի կորիզների յուղը՝ վերադարձնում է մաշկի առաձգականությունը
Քսուքի նուրբ բույրը բացվում է մանդարինի, հյութեղ դեղձի և թարմ բերգամոտի արևային նոտաներով։ Վանիլի, սանդալի, սաթի, վետիվերի և պաչուլիի նոտաները ստեղծում են ջերմ և զգայական մթնոլորտ։
Քսուքն արագ ներծծվում է և չի ծանրացնում մաշկը:
Արտադրված է Հայաստանում
Ծավալ՝ 100մլ